My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Թողնել մեկնաբանություն


«Ձոն» տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես

Տևողությունը՝ մարտի 6-ապրիլի 9

Կազմակերպիչ-մասնակիցներ՝ Պատանի ծրագրավորողների ակումբ, Հետազոտական վարժարան

Ուղղությունը՝ մեդիամիջավայր, մեդիահմտություններ

«Ձոն» ստուգատեսին «Պատանի ծրագրավորողների ակումբ»-ի մասնակցության ձևաչափը կլինի սեմինարների կազմակերպումը, մեդիանյութերի ստեղծումը: Նախագծային խումբը կներկայացնի ավագ դպրոցում փորձարկվող նոր թվային միջավայրերը՝ Moodle և Google workspace for education: Կներկայացվեն նաև գործող հարթակները՝ MTeams, WordPress: Սեմինարների մասնակիցները՝ սովորողներ, ուսուցիչներ, գրասենյակի աշխատողներ, կծանոթանան բոլոր հարթակների գործիքներին, ֆունկցիաներին, առավելություններին, տարբերություններին:

Արդյունքում կստեղծվեն մեդիանյութեր բոլոր հարթակների մասին, կընտրվեն լավագույն հարթակները՝ ըստ դպրոցների կարիքների, և կգործարկվեն դրանք դպրոցներում:

Սեմինարների օրերը՝ մարտի 6, 13, 20, 27, ժամը՝ 15:00-16:00:

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.