My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

«Վահան Ասատրյան» բասկետբոլի մրցաշարի մեդալներ


Նպատակ է մոդելավորել և եռաչափ տպիչով տպել երեք կարգերի համար մեդալներ՝ ոսկե, արծաթե և բրոնզե։

Նյութը՝ օրգանական պլաստիկատ

Աշխատանքը իրականացնողներ՝ 10–րդ դասարանի սովորողներ

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

ՄՍԿՀ Microsoft 365 ադմինիստրատորի կենտրոնը


Նախագծի նպատակը՝ կատարել ուսումնասիրություն Microsoft 365 ադմինիստրատորի կենտրոնում, հաշվառել վերջին երեք ամսում Microsoft 365-ի էլեկտրոնային փոստից չօգտվողներին, տվյալները ներկայացնել կրթահամալիրի տնօրենին, ծրագրի ղեկավարներին, մասնաժողովին, վարչական խորհրդին։

Արդյունքում՝ արգելափակել բոլոր չօգտագործվող էլեկտրոնային փոստերը, խմբերը, հարթակը մաքրել վիրուսներից։

Մասնակիցները՝ ՏՏ դասընթացի սովորողները։

Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 3-17-ը, 2022թ․

Ընթացքը՝ սովորողներին ներկայացվում է Microsoft 365 ադմինիստրատորի կենտրոնի գործիքները, ֆունկցիաները, համապատասխան օգտատերերին, խմբերին արգելափակման պրոցեսը։ Սովորողների մի խումբը առանձնացնում և հաշվառում է վերջին երեք ամսում Microsoft 365-ի էլեկտրոնային փոստից չօգտվողներին։ Երկրորդ խումբը տնօրինության հաստատումից հետո արգելափակում է տվյալ օգտատերերի հաշիվները։

Նկարի աղբյուրը՝ www.p1technology.com.au


Թողնել մեկնաբանություն

Հետազոտական աշխատանքների իրականացման աշխատանքային պլան


2022-2023 ուսումնական տարում մաթեմատիկա դասընթացից հետազոտական աշխատանքեր են ընտրել՝

  1. Զոլյան Զոյա՝ 10-րդ դասարան, «Հին եգիպտական ​​մաթեմատիկայի հիմնական հասկացությունները»
  2. Մուսաելյան Դավիթ՝ 10-րդ դասարան, «Կապը մաթեմատիկայի և արվեստի միջև»
  3. Ղալամքարյան Լևոն՝ 11-րդ դասարան, «Շախմատ և շաշկի — մաթեմատիկայի օգտագործումը ժամանցի մեջ»
  4. Մարկոսյան Հայկ՝ 11-րդ դասարան, «Համակարգչային գիտության մեջ օգտագործվող մաթեմատիկայի հինգ տեսակները»
  5. Գրիգորյան Արտաշես՝ 12-րդ դասարան, «Շախմատ և շաշկի — մաթեմատիկայի օգտագործումը ժամանցի մեջ»
  6. Հովհաննիսյան Մարիամ՝ 12-րդ դասարան, «Կապը մաթեմատիկայի և արվեստի միջև»

Հանդիպումների ժամանակացույց` ֆիզիկական միջավայրում` շաբաթը մեկ անգամ, առցանց միջավայրում` ըստ անհրաժեշտության, առանց ժամանակային սահմանափակման։

Հետազոտական նախագծի մշակման և իրականացման կարգը

Ընթացքը՝

  • Նոյեմբեր ամսին ֆիզիկական միջավայրում հանդիպումներ չեն եղել, սովորողների հետ կապը եղել է միայն առցանց։ Սովորողները պասիվ են, դանդաղ են աշխատում՝ պատճառաբանելով, որ դեռ ժամանակ ունեն, կհասցնեն։
  • Հունվարին հետազոտական աշխատանք իրականացնող սովորողների հետ հանդիպում չի կազմակերպվել, աշխատանքները կվերսկսվեն փետրվարից։
  • Փետրվարին հետազոտական աշխատանք իրականացնող սովորողների հետ հանդիպում չի կազմակերպվել, կապը եղել է նամակագրության միջոցով։ Նամակներին չեն արձագանքում՝ Ավանեսյան Հարությունը, Գրիգորյան Արտաշեսը, Գևորգյան Արմանը, Ղալամքարյան Լևոնը: Մարկոսյան Հայկը գրել է 1 էջ, Հովհաննիսյան Մարիամին մնացել է եզրակացությունը, Զոլյան Զոյան ավարտում է, Մուսայելյան Դավիթը ավարտում է։
  • Մարտին հետազոտական աշխատանք իրականացնող սովորողների հետ հանդիպում չի կազմակերպվել, կապը եղել է նամակագրության միջոցով։ Ապրիլին կարող ենք հանրայնացրել Հովհաննիսյան Մարիամի Զոլյան Զոյայի, Մուսայելյան Դավիթի հետազոտական աշխատանքները։ Մյուսների մասով ընթացքի մեջ է։


Թողնել մեկնաբանություն

Տեխնոճամբարականների ստարտափ գաղափարները


ՄՍԿՀ տեխնոճամբար 2022-ի հայտերի ընդունումն ավարտվել է։ Մասնակիցներն ընտրվել են ներկայացրած ստարտափ գաղափարների հիման վրա։

Ուրեմն, ծանոթանանք ճամբարականների հետ․․․

1․ Ստարտափիս միտքը հիմնվածը է աղբի տեսակավորման վրա։ Հիմա կան աղբը տեսակավորելու աղբամաններ,պլաստիկ և այլն կարող ենք ստեղծել սկանավորող սարք,որը կարող է ցույց տալ,արդյոք պլաստիկի համար նախատեսված աղբամանի մեջ լցված է միայն պլաստիկ, թե այլ աղբ ևս։

Անտոնյան Նարինե, Գեղամավանի մ/դ

2․ Ես ունեմ մի ստարտափ միտք։ Ես դրա անունը դրել եմ handwritten system։ Դա ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ձեռագիր գրածը նկարել հեռախոսի տեսախցիկի միջոցով և գրված տեքստի ուղղագրական և կետադրական սխալները ավտոմատ ցուցադրվի հեռախոսի էկրանին։ Նաև տվյալ ծրագիրը կունենա տարբեր ֆունկցիաներ, օրինակ’ թարգմանելու, անհասկանալի ձեռագիրը դարձնել տպագիր ձևով (պահպանելով բառակազմական բոլոր օրենքները) և այլ ֆունկցիաներ։ Ես մտադիր եմ այդ ծրագիրը դարձնել հարմար օգտագործման համար: Սա է իմ ստարտափ միտքը։

Ենոքյան Գրիշա, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Այցելություն «Ինտերակտիվ սմարթ տեխնոլոջի» ՍՊԸ


Նպատակը՝

Ընկերությունը արտադրում և արտահանում է էլեկտրական տարբեր սարքավորումներ՝ տեսախցիկներ, նոութբուքեր, համակարգիչներ, սերվերներ, 3D տպիչներ, ինտերակտիվ վահանակներ և թվային լաբորատորիաներ: Այցելության նպատակն է ծանոթանալ ուսումնական սենյակի սարքավորումներին, գործնական աշխատանք կատարել և պլանավորել հետագա համագործակցությունը:

Ընթացքը՝ սովորողները այցելությունից առաջ ծանոթացել են ընկերության կայքին, գործունեությանը, հիմնական ռոբոտատեխնիկական հավաքածունին, 3Դ սարքավորումներին:

Արդյունքում՝ հնարավոր համատեղ աշխատանքի սկիզբ

Այցելության ժամկետը՝ հունիսի 14-ին, ժամը՝ 11:00-14:00

Մասնակիցները՝

  1. Անտոնյան Հերմինե՝ դասավանդող
  2. Հարությունյան Գնել՝ դասավանդող
  3. Մարկոսյան Հայկ՝ 10-րդ դասարան
  4. Ավանեսյան Հարություն՝ 10-րդ դասարան
  5. Կարապետյան Էլեն՝ 10-րդ դասարան
  6. Զախրաբեկյան Ալբերտ՝ 10-րդ դասարան
  7. Ազարյան Նարե՝ 10-րդ դասարան
  8. Մկրտչյան Հայկ՝ 11-րդ դասարան
  9. Հաջյան Արմեն՝ 11-րդ դասարան
  10. Հայրիյան Սերգեյ՝ 11-րդ դասարան


Թողնել մեկնաբանություն

Technovation Girls Armenia 2022


«Տեխնովացիա Աղջիկներ» միջազգային մրցույթը՝ Technovation շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել աղջիկներին դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով ծրագրի շրջանակում ձեռք բերած տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Scratch դասընթաց դասվարների համար


Մանկավարժական աշխատողների դպրոց

Հունվարի 12, 19, 26-ին, ժամը՝ 14։30

Ավագ դպրոց, ՏՏ լաբ

Դասընթացավար՝ Հերմինե Անտոնյան և ընկերներ

Ծրագրում՝

  • Scratch բլոկային ծրագրավորման լեզուն

Դասընթացի արդյունքում վերապատրաստված ուսուցիչները կկարողանան իրականացնել նախագծեր կրտսեր դպրոցականների համար, մաթեմատիկայի դասերին օգտագործել սքրեչ լեզուն։

Աշխատանքային նյութեր՝

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Մեդիագրագիտության շաբաթ


Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթ է։ Միջոցառումները լինելու են երկու ձևաչափով՝

  1. Մասնագետները վարելու են վեբինարներ, հղումները՝ ՖԲ-ում
  2. Առաջարկվում է կազմակերպել մեդիագրագիտության դաս, խաղալ մեդիագրագիտության էլեկտրոնային խաղերը, հրավիրել լրագրողի կամ այցելել որևէ լրատվամիջոց, ստեղծել և առցանց տարածել կրթական և տեղեկատվական նյութեր, հաղորդումներ՝ հանրահռչակելով մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները ևայլն։

Կրթահամալիրից նախագծային խմբերը՝

Հարավային դպրոց–պարտեզ

Հյուսիսային դպրոց–պարտեզ

Արևմտյան դպրոց–պարտեզ

Միջին դպրոց

Օգտակար հղումներ՝

  1. ՄՆԿ ֆեյսբուքյան էջ
  2. #Դիմակայում ենք․ ֆեյսբուքյան էջ
  3. Մեդիագրագիտության թվային խաղեր
  4. Ուսումնական ձեռնարկներ
  5. Ծնողական ուղեցույցներ
  6. Տեսադասեր
  7. «Մեդիանավիգատոր»․ մեդիագրագիտության վարժությունների շտեմարան
  8. «Էնցիկլոմեդիա» փոդքասթ 
  9. «Ես եմ մեդիան» վիդեո բլոգինգի օնլայն կուրս
  10. «Ստուգված է»․ՄՆԿ փաստերի ստուգման էջը
  11. Փաստերի ստուգման հարթակ
  12. Նյութեր նախադպրոցական տարիքի համար, ՀԼԱ
  13. Ֆիլմեր լրագրողների աշխատանքի մասին
  14. «Ինֆոդեմիա» մեդիագրագիտության մասին հաղորդում, ՀԼԱ


Թողնել մեկնաբանություն

Scratch-ով ստեղծված խաղեր


ՏՏ դասընթացի սովորողները scratch-ով ստեղծել են խաղեր։ Ծանոթացեք, խաղացեք, ուրախացեք․․․


Թողնել մեկնաբանություն

«Ուրախ մաթեմատիկա» նախագիծ


Նախագիծը համագործակցային է` կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ դասարանների սովորողները։ Նպատակն է «Ուրախ մաթեմատիկա» դասընթացի միջոցով համապատասխան տարիքային խմբերում լրացնել սովորողների բացթողումներն առարկայից։ Դասընթացի իրականացման համար մշակված են մոդուլներ, որոնք հաստատված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, և թղթային կամ էլեկտորնային տարբերակով կտրամադրվեն սովորողներին։ Ուսուցչի համար մշակված է նաև մեթոդական ուղեցույց։

Յուրաքանչյուր խմբում սովորողների առավելագույն թիվը 15 է, իսկ դասերը կկազմակերպվեն հիմնական դասերից հետո, շաբաթական 1 կամ 2 ժամով՝ կախված տարիքային խմբից․

ԴասարանՇաբաթական ժամաքանակ
4-րդ դասարան (մաթեմատիկա)1 ժամ
6-րդ դասարան (մաթեմատիկա)1,5 ժամ
7-րդ դասարան (հանրահաշիվ, երկրաչափություն)2 ժամ
9-րդ դասարան (հանրահաշիվ)2 ժամ

Նախագծի իրականացման ժամկետները՝ հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը։

Ուսուցիչների վարձատրությունը՝ Բաց հասարակության հիմնադրամի

Մասնակիցների հաշվառումը