My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Հարկային օրենսգրքում փոփոխությունները


Հունվար 15-ին, ժամը՝ 15:15-16:00

Ավագ դպրոցի ընթերցասրահ

Հանդիպում-քննակում ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանի հետ։

Նպատակը՝ կրթահամալիրի աշխատակցին՝ որպես եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությունների շահառու, դարձնել ավելի տեղեկացված։

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

«Կոնֆլիկտների զգայունություն» թեմայով եռօրյա դասընթացից


Հոկտեմբերի 8-10-ը Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից Երևանում կազմակերպվեց «Կոնֆլիկտների զգայունություն» թեմայով եռօրյա դասընթաց ՔՀԿ-ների համար: Դասընթացի բանախոսներն էին միջազգային փորձագետներ Լարիսա Սոտիևան և Ջուլիետ Սքոֆիլդը: Սեմինարի առաջին օրը փորձագետները մասնակիցներին պատմեցին հակամարտությունների, կարծրատիպերի վերլուծության ուղիների մասին և այն մասին, թե ինչ կարևոր է ՔՀԿ-ների համար ունենալ հակամարտությունների լուծման և տրանսֆորմացիային ուղղված ռազմավարություններ։ Կազմակերպվեց խմբային աշխատանք՝ «կոնֆլիկտազգայուն լինզաների» օգտագործմամբ:

Շարունակել կարդալ


Մեկնաբանություններ (3)

Ինչպես փոփոխություն բերել սոցիալական ձեռնարկատիրության միջոցով


Social-Business-Panarm

Հայտարարություն

Սոցիալական ձեռներեցության ոլորտի մասնագետ Հասմիկ Էվոյանը ապրիլի 15-ին, ժամը` 13:00-14:20-ին, հրավիրում է ավագ դպրոցի սովորողներին մասնակցելու «Ինչպես փոփոխություն բերել սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» թեմայով քննարկման:

Քննարկման ընթացքում կխոսենք ձեռնարկատիրության մոդելների մասին, մասնավորապես կծանոթանանք սոցիալական ձեռնարկատիրությանը` որպես Հայաստանում փոփոխություն բերելու գործիք երիտասարդների համար: Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

«Հավեսին սենյակ» Զորակ գյուղում


Նախագծի նպատակը՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցներում ստեղծել մի տարածք՝ «Հավեսին սենյակ», որտեղ երեխաները կզբաղվեն նկարչությամբ, քանդակագործությամբ, կդիտեն արվեստի մասին ֆիլմեր, կծանոթանան ու կշփվեն կրթահամալիրցիների հետ, միասին կստեղծեն «Բարեկամության պատ»՝ գույներ հաղորդելով դպրոցի տարածքի մի պատի, կրթական փոխանակումների միջոցով կրթահամալիրի փորձը կփոխանցվի գործընկեր դպրոցին: Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Հանդիպում «Հայ ձմեռ պապ» ՀԿ-ի ղեկավար Արմինե Պետրոսյանի հետ


18952858_10154719837936482_4855406588226929890_n

Հունիսի 27-ին,  ժամը՝ 13:00, Տիգրան Հայրապետյան գրադարանում

Հանդիպման  թեման՝ «Հավեսին սենյակներ» Հայաստանի սահմանամերձ 10 գյուղերում նախագիծը, կրթահամալիրի մասնակցությունը նախագծին:

Հանդիպման հյուրերը՝ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյան, դպրոցների վարչության աշխատակից Անահիտ Մուրադյան, «Հայ ձմեռ պապ» ՀԿ-ի ղեկավար Արմինե Պետրոսյան:

Մասնակիցները՝ դպրոցների ղեկավարներ, մասնախմբերի ղեկավարներ, լրագրող սովորողներ:

Ծրագիրը՝ 

13.00-13։15՝ դիմավորում, մեդիակենտրոն

13։15-13։30՝ Հյուսիս. ամառային բաց դպրոց

13։30-14։00՝ անցում Կրթական պարտեզով. նախագծի ներկայացում

  • Քոլեջ-Արևելքով՝ կրթական կասկադ, լողափնյա ճամբար, մուտքի ճամբար
  • Մայր դպրոց՝ Կարագյոզյան վարժարանի ճամբար-Խազեր, մանկավարժական ճամբար…

14։00-14։30՝ կլոր սեղան գրադարանում

 

Կազմակերպիչ պատասխանատուներ՝ Հերմինե Անտոնյան, Իրինա Ապոյան