My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Շրջանավարտները՝ Շիրակում


Սեբաստացի սովորողը ամառ թե ձմեռ, աշուն թե գարուն ճամփորդական ուսապարկով է․ սեբաստացիների համար անպատկերացնելի է կրթությունն առանց հայրենաճանաչության, հայրենիքն առանց չափչփելու սիրելը, ընկերոջ հետ մի կտոր բրդուճ չկիսելը։ Կյանքի կրթություն, թե կրթության կյանք, այս դեպքում նույնն են, և այն ոչ սկիզբ ունի, ոչ վերջ․․․ Այս շարունակական կրթության կենտրոնում այսօր 2020-2021 ուստարվա շրջանավարտներն են։ Նրանք պարգևատրված են Հայաստանով մեկ թափառումներով։ Ահա, Շիրակ աշխարհում եռօրյա սեբաստացիական ճամբար՝ վայելքի, ուրախության, հավեսի օրեր։

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

ՄՍԿՀ ՏՏ լաբ & Գեղամավանի Արմաթ․ կրթական փոխանակումներ


Ու լավ է, որ ունենք «Գագարին» նախագիծը՝ հնարավորություն ունենք ընկերություն անելու, իմացածը, ՏՏ հմտությունները փոխանակելու, փոխայցեր կազմակերպելու, և ի վերջո, թափառումով հայրենիքի մի կտորը ճանաչելու ու սիրելու ․․․

Մնացածը՝ տեսանյութում․


Թողնել մեկնաբանություն

Մայիսյան հավաք Գեղամավանում


Նպատակը․ «Գագարին» նախագծի և Մայիսյան հավաքի շրջանակներում ապրիլի 21-23-ը կրթահամալիրում կազմակերպվել է տեխնոճամբար։ Մասնակիցները՝ Գեղամավանի Արմաթ ակումբի և կրթահամալիրի ՏՏ դասընթացի սովորողները։ Երկրորդ փուլը նախատեսվում էր կազմակերպել Գեղմավանում՝ մայիսի 7-8-ը։ Համավարակով պայմանավորված տեխնոճամբարի երկրորդ փուլը հետաձգվեց հունիս ամիս, վայրը՝ Արատես։ Իսկ գեղամավանցի բարեկամներին, ճամբարականներին Գեղամավանով ավելի լավ ճանաչելու համար, կրթահամալիրի ՏՏ, մաթեմատիկական նախագծերը ներկայացնելու համար մայիսի 7-ին նախատեսվում է սեբաստացիներով այցելել Գեղմավան։

Ժամկետը. մայիսի 7-ին, ժամը՝ 9։00-19։00

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Արագածյան պատումներ


Ավագ դպրոցի սովորողների համար 2020-2021 ուսումնական տարվա առաջին օրը՝ գիտելիքի օրը, մեկնարկեց բարձունքի հաղթահարմամբ։ Ավելի մանրամասն կարդացեք սովորողների պատումներում՝

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Կրթական, բարեկամական կամուրջներ և մեր տոնը


1

Երբ՝ սեպտեմբերի 20-22-ին:

Նպատակը՝ ՀՀ անկախության 28-րդ տարելիցի առթիվ կրթական, բարեկամական կամուրջներ հաստատել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արտաշավիի Լ. Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցի հետ: Որպես նվեր կրթահամալիրի կողմից բարեկամ դպրոցին տրամադրել էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր: Սեպտեմբերի 21-ին կրթահամալիրի ավագ դպրոցի  սովորողները, Լ. Ազգալդյանի անվան դպրոցի սովորողները մեր՝ բոլորիս, տոնը նշել Ըղըրթափա լեռան բարձունքին: Հարցազրույցների, տեսանյութերի պատրաստում Քաշաթաղի, բնակիչների, առօրյայի մասին:

Գյուղի մասին՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արտաշավիի գյուղական համայնքը տեղաբաշխված է Հակարի գետի ձախակողմյան բարձրադիր լանջերին /ծ.մ. 1200-1500մ բարձր/՝ Բերձոր շրջկենտրոնից 35 կմ հյուսիս /մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 85 կմ հեռու/։ Գյուղում բնակվում է 145 մարդ։ Ազատագրվել է 1993 թ. գարնանը, վերահայացել 1994 թվականի երկրորդ կեսից: Գյուղի Լեոնիդ Ազգալդյանի անվ. միջնակարգ դպրոցը գործում է 1995 թվականից, այժմ ունի 31 սովորող:
Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Արատեսյան ստեղծագործական հավաքի ամփոփում


DSC09167

Արատեսի դպրական կենտրոնի համար ծրագրավորման-ինժեներական գաղափարներ, լուծումներ միանշանակ կարող էինք գտնել հենց Արատեսում: Եվ ստեղծագործական հավաքի հայտարարությունը կազմվեց, էլեկտրոնային փոստով ուղարկվեց սեբաստացիներին, գործընկեր դպրոցներին: Արձագանքեցին կրթահամալիրի սովորողներից, կրթահամալիր ընդունվելու դիմած սովորողներից և Վանաձորի Արմաթ խմբակի սովորողներից: Խումբը պատրաստ է՝ 13 սովորող և երկու դասավանդող: Շարունակել կարդալ