My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Հետազոտական աշխատանքների թեմաներ


2023-2024 ուսումնական տարվա համար

  1. Ֆրակտալների ուսումնասիրություն. Ֆրակտալ երկրաչափության խորը վերլուծություն, ներառյալ հայտնի ֆրակտալների հավաքածուները, ինչպիսիք են Մանդելբրոտի հավաքածուն և Սիերպինսկու եռանկյունը:
  2. Կրիպտոգրաֆիա և թվերի տեսություն. գաղտնագրման ալգորիթմների հիմնարար սկզբունքների և գաղտնագրության մեջ թվերի տեսության դերի ուսումնասիրություն:
  3. Խաղերի տեսություն. Հետազոտելով խաղերում ռազմավարական որոշումների կայացման մաթեմատիկական սկզբունքները, ներառյալ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են Նեշի հավասարակշռությունը և բանտարկյալի երկընտրանքը:
  4. Չորս գույների թեորեմ. Հասկանալ և ապացուցել չորս գույների թեորեմը, որն ասում է, որ հարթության վրա ցանկացած քարտեզ կարող է գունավորվել առավելագույնը չորս գույներով, այնպես, որ երկու հարևան շրջաններ չունեն նույն գույնը:
  5. Քաոսի տեսություն. Քաոսի տեսության ուսումնասիրություն, ներառյալ քաոսային համակարգերը, տարօրինակ գրավիչները և թիթեռի էֆեկտը:
  6. Գրաֆների տեսություն և ցանցեր. գրաֆների տեսության հասկացությունների և դրանց կիրառությունների վերլուծություն ցանցային վերլուծության մեջ, ինչպիսիք են ամենակարճ ուղու ալգորիթմները և Էյլերյան ուղիները:
  7. Ցանկը ենթակա է համալրման


1 մեկնաբանություն

Մաթեմատիկայի առարկայական չափորոշիչն ու ծրագրերը


Գործող Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ։ Այն սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն և առավելագույն ծավալները, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Ուսուցման 10 ռազմավարություններ ժամանակակից մանկավարժության համար


innovating-pedagogy-2015-New

Խաչաձև ուսուցում

Սովորելով ոչ ֆորմալ պայմաններում՝  թանգարաններ, արշավներ,արտադասարանային ակումբներ և այլն, կարող են կրթական բովանդակությունը կապել այն հարցերի հետ, որոնք կարևոր են սովորողների կյանքի համար: Այս կապերը գործում են երկու ուղղություններով: Դպրոցներում և քոլեջներում ուսուցումը կարող է հարստանալ առօրյա կյանքի փորձերով, իսկ ոչ ֆորմալ ուսուցումը կարող է կատարելագործվել դասարանային հարցերի և գիտելիքների շնորհիվ: Այս կապակցված փորձերը առաջացնում են սովորելու հետագա հետաքրքրություն և մոտիվացիա: Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Ուսուցումը արտադրությամբ


18-31

Արտադրական ուսուցումը դպրոցում ամբողջ կրթական գործընթացի մի մասն է, որը ծառայում է սովորողների ինքնության բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը՝ նախապատրաստելով գործնական կենսաձևին։ Սովորողն ընդլայնում է ընկալումների և գաղափարների շրջանակը, բարելավում է ճանաչողական ունակությունները, զարգացնում է գիտելիքներն ինքնուրույն ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու ունակությունը: Կարելի է եզրակացնել, որ արտադրական ուսուցումը իրականացնում է կրթության կարևոր նպատակը. աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում սաներին սովորոցնում է ինքնուրույնություն և հաստատակամություն, զինում է նախագծելու և կոմպլեքս աշխատաքներ իրականացնելու ունակությամբ: Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Տեղեկատվական տեխնոլոգիաները դպրոցում


20180228_135628

Տեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգիչը կարևոր տեղ են զբաղեցնում ուսումնական գործընթացում՝ ընձեռելով նոր հնարավորություններ ուսուցիչներին և սովորողներին:  Ժամանակակից հասարակությունը կրթական հաստաություններին նոր մարտահրավերներ է առաջադրում, որոնք կապվում են տեղեկատվության հոսքի աճի հետ և պահանջվում է կրթական համակարգի արդիականացում: Եվ թվում է, թե դպրոցներում ինֆորմատիկա առարկայի դասավանդմամբ հաղթահարվում են ժամանակակից թվային աշխարհի մարտահրավերները: Բայց իրականում դա կյանքի հետ հետ ոչ մի կապ չունեցող և դեպի փակուղի տանող ճանապարհ է: Առարկայի բովանդակությունը բացառապես մայքրոսոֆթի առաջարկած ծառայություններն են և որոշ համակարգչային ծրագրեր, որոնց կարելի է ծանոթանալ կարճ ժամանակահատվածում՝ ինքնակրթությամբ: Կարելի է ասել, որ այսօրվա ինֆորմատիկա առարկայի դասագրքերը դարձել են բացառապես անպիտան: Ավելին, թերևս հնարավոր չի մի հեղինակի մի դասագիրք տեղեկատվական տեխնոլոգիաների համար, որ ներկայի պահանջներին բավարարի:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Այլընտրանքային մանկավարժության օրինակ. Պիտեր Գրեյ


DSCN4974-e1517742199374

Պիտեր Գրեյը պատմում է հետաքրքիր փորձերի, տարրական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման և ուսուցիչների մաթեմատիկական գիտելիքների մասին: Հեղինակի համարձակ գաղափարի առաջին փորձը  երեխաներին մինչև միջին դպրոցը մաթեմատիկա չդասավանդելն է, ըստ էության դա այլընտրանքային  մանկավարժություն է: Աշակերտները, ովքեր մասնակցել են փորձարկմանը, ավելի լավ էին հասկացել տեքստային առաջադրանքների բովանդակությունը և արագ հասել էին իրենց հասակակիցներին, ովքեր մի քանի տարի ավելի երկար էին ուսումնասիրել մաթեմատիկան: Ըստ երևույթին, ազատ կրթությունը  երեխային տալիս է ավելի իրատեսական պատկերացումներ աշխարհի մասին, քան դպրոցական ծրագրերի շրջանակները: Երկրորդ գիտափորձը ցույց է տվել, որ աշակերտների լավ մաթեմատիկական գիտելիքները հարուստ շրջանների դպրոցներում պայմանավորված չէ նրանով, որ նրանց հետ աշխատել են լավագույն ուսուցիչներ: Իրականում նրանց բարձր մակարդակի պատճառը լրացուցիչ տնային կրթություն է (գիտելիք, որը ձեռք է բերվում ընտանիքում և ոչ թե դպրոցում): Թվում է, թե դա ավելի ձեռնտու է և տալիս է ավելի շատ գիտելիքներ, քան լավ դպրոցը:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

ՏՏ նախագիծ` դպրոցականների հետ. մի քանի առաջարկություններ


f65eddeabec44a0cb4e5e44dd9ddd4bb

Վերջին 5 տարիների ընթացքում հասցրել եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 8-11-րդ դասարանների սովորողների հետ ստեղծել տասնյակ կրթական նախագծեր: Եվ այսպես, որոշեցի կիսվել իմ փորձով այս հոդվածում՝ հույս ունենալով նման հրատապ թեմայի շուրջ կառուցողական զրույցի: Հոդվածում  կփորձեմ բացահայտել ՏՏ նախագծի իրականացման տեխնոլոգիան՝ որպես ուսուցման ձև, ինչպես նաև անդրադառնալ տեխնիկական ասպեկտներին, որը կօգնի ձեր թիմին հասնել արդյունքի:

Եկեք առաջին հերթին որոշենք, թե ինչ է նախագիծը: Կրթության ոլորտում նախագծային գործունեության մասին այսօր աշխարհում շատ են խոսում և փորձում են այս մեթոդն առավել հաճախ օգտագործել ուսուցման գործընթացում, որն անձամբ ես ողջունում եմ: Ինչու՞: Ամեն ինչ շատ պարզ է:  Կարճ ժամանակում թիմի հետ միասին ստեղծում եք ապրանք, և ձեր սովորողները միևնույն ժամանակ նոր բան են սովորում:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Նոր գործիք՝ նոր հնարավորություններով


Google-Classroom-Free-Learning-Management-System

Վերջերս անընդհատ փնտրտուքների մեջ էի. ուսումնական պրոցեսի կազմակերպման և կառավարման համար փորձում էի գտնել նոր գործիքներ: Եվ կրկին օգնության եկավ Google-ը՝ իր նոր կրթական միջավայրով: Միջավայրը, գործիքը փորձարկում ենք Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ:

Ներկայացնում ենք Google Classroom- ի հիմնական առանձնահատկությունների ցանկը.

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Հանրակրթական Դիջիթեք 2017 ստուգատեսի վերլուծություն


edudigitech

Եթե տարիներ առաջ աշակերտը գնում էր դպրոց գիտելիքներ ստանալու համար, ապա այսօր այդ գիտելիքները դադարել են ինքնին նպատակ լինելուց: Իմանալը դեռևս չի նշանակում, որ սովորողը պատրաստ է կիրառելուն: Եվ այս ամենը վերջին տարիներին հասարակության մեջ ձևավորել է նոր պատկերացումներ կրթության հիմնական նպատակների մասին: Այդ պատկերացումներին և պահանջմունքներին համապատասխան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձևավորվել և զարգանում է նորարար կրթական համակարգ` մոբիլ դպրոց` միտված թափանցելու համաշխարհային կրթական տարածք: Տեղի է ունենում կրթության արդիականացում` առաջարկելով նոր մոտեցումներ, տարբեր բովանդակություններ` օրեցօր զարգացող թվային տեխնիկայի օգնությամբ: Շարունակել կարդալ