My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Նշանների մասին Դեկարտի կանոնը


Դիցուք P(x)-ը իրական գործակիցներով բազմանդամ է, որի անդամները դասավորված են
ըստ փոփոխականի աստիճանի նվազման կարգով․

  • y = P(x)-ի դրական իրական զրոների թիվը հավասար է անդամների գործակիցների նշանների փոփոխության քանակին կամ այդ թվից փոքր զույգ թվին(թվերին)։
  • y = P(x) բացասական իրական զրոների թիվը հավասար է P(-x) բազմանդամի անդամների գործակիցների նշանների փոփոխության քանակին կամ այդ թվից փոքր զույգ թվին(թվերին)։
Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Մաթեմատիկական լավագույն կայքերը


www.weareteachers.com-ը ներկայացնում է մաթեմատիկա ուսուցանող լավագույն կայքերը: Այս կայքերում կգտնեք խաղեր, գործնական առաջադրաքներ, գնահատման գործիքներ և անհրաժեշտը մասնագիտական զարգացման համար:

1. ALEKS

Կայքը վճարովի է, նախատեսված է 3-12-րդ դասարանի սովորողների համար: Կայքում հարեցերի միջոցով որոշվում է սովորողների կարիքները և ուղղորդում դեպի այն թեմաները, որոնք պետք է սովորողը սովորի:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Ընտրությամբ գործունեություն. դաս 1


Խնդիր 1. Ճանճն ունի 6 ոտք, իսկ սարդը 8 ոտք: 2 ճանճը և 3 սարդը ունեն նույնքան ոտք, որքան 10 թռչունը և

1) 2 կատուն 2) 3 կատուն 3) 4 կատուն 4) 6 կատուն

Խնդիր 2. Արմենը մաթեմատիկայից ստացել է երեք գնահատական, որոնց միջին թվաբանականը 8 է։ Եվս մեկ գնահատական ստանալուց հետո նրա գնահատականների միջինը դարձավ 7։ Ի՞նչ գնահատական ստացավ Արմենը։

1) 4  2) 5   3) 6    4) 8

Շարունակել կարդալ


Մեկնաբանություններ (3)

«Մարզում ենք ուղեղը» նախագիծ


E2FB971BB99D4F8E8B7922591E4026BA

Նպատակը 

Կազմակերպել հետաքրքրաշարժ մաթեմատիկական խաղ-մրցույթներ 6-8-րդ դասարանների սովորողների համար՝ օգտագործելով smart response գործիքը և smart notebook ծրագիրը: Խաղ-մրցույթի կազմակերպման նպատակն է մեծացնել սովորողների հետաքրքրությունը մաթեմատիկայի հանդեպ, զարգացնել տրամաբանական մտածողությունը, բանավոր խնդիրներ լուծելու Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի մասին


1.Ծամոնը ուղեղի ակտիվության խթանիչ է.

ուսանողները, ովքեր ծամոն են ծամում մաթմեատիկական թեստերի ժամանակ, ավելի լավ արդյունքներ են ունենաում:

2. 2520 թվի յուրահատկությունը.

2520 թիվը ամենափոքր բնական թիվն է, որն առանց մնացորդի բաժանվում է 1-ից 10 բոլոր թվերի վրա:

3. Փողկապը որպես մաթեմատիկական հետազոտության օբյեկտ.

գիտնականները պարզել են, որ գոյություն ունի փողկապը կապելու 177147 եղանակ:

4. Աշխարհի գիտական ժառանգությունը. Շարունակել կարդալ