My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Արատեսյան տեխնոճամբար #3


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ՏՏ լաբորատորիան և Ինժեներական ստեղծագործության կենտրոնը տեղեկատվական տեխնոլոգիաներով, ինժեներությամբ հետաքրքված ավագ դպրոցականներին հրավիրում են մասնակցելու ամենամյա արատեսյան տեխնոճամբարին։

Երբ՝ օգոստոսի 5-8-ը

Վայրը՝ Վայոց ձորի մարզ, Արատեսի դպրական կենտրոն

Մասնակիցները՝ ՄՍԿՀ-ի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Արցախի սովորողներ, ուսուցիչներ

Ճամբարի աջակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Դար» հիմնադրամ, Սևանի համայնքապետարան

Հյուրեր՝ DroneEduLab, Նորայր Գալիկյան(ուսանող), Մաթևոս Տոնոյան(ռազմական, քաղաքացիական օդաչու-ինժեներ)

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Գրում են տեխնոճամբարականները․ «Գագարին» կլաստեր


«Գագարին» կլաստեր, դեպի Արատես ճանապարհին

Օգոստոսի 1-4-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ՏՏ լաբորատորիան Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպել էր ամենամյա, բաց ՄՍԿՀ տեխնոճամբար 2022-ը։

Ճամբարին հայտ էին ներկայացրել 70-ից ավելի սովորողներ և ներկայացրած ՏՏ ստարտափ գաղափարներից առանձնացվել է 41 սովորողի նախագծերը։ Տեխնոճամբարին մասնակցելու հնարավորություն են ստացել նաև «Գագարին» կլաստերի 16 սովորող և 2 ուսուցիչ։

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Արատեսյան պատումներ


Տպավորություններով կիսվում են տեխնոճամբարի մասնակիցները․


Թողնել մեկնաբանություն

Տեխնոճամբարականների ստարտափ գաղափարները


ՄՍԿՀ տեխնոճամբար 2022-ի հայտերի ընդունումն ավարտվել է։ Մասնակիցներն ընտրվել են ներկայացրած ստարտափ գաղափարների հիման վրա։

Ուրեմն, ծանոթանանք ճամբարականների հետ․․․

1․ Ստարտափիս միտքը հիմնվածը է աղբի տեսակավորման վրա։ Հիմա կան աղբը տեսակավորելու աղբամաններ,պլաստիկ և այլն կարող ենք ստեղծել սկանավորող սարք,որը կարող է ցույց տալ,արդյոք պլաստիկի համար նախատեսված աղբամանի մեջ լցված է միայն պլաստիկ, թե այլ աղբ ևս։

Անտոնյան Նարինե, Գեղամավանի մ/դ

2․ Ես ունեմ մի ստարտափ միտք։ Ես դրա անունը դրել եմ handwritten system։ Դա ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ձեռագիր գրածը նկարել հեռախոսի տեսախցիկի միջոցով և գրված տեքստի ուղղագրական և կետադրական սխալները ավտոմատ ցուցադրվի հեռախոսի էկրանին։ Նաև տվյալ ծրագիրը կունենա տարբեր ֆունկցիաներ, օրինակ’ թարգմանելու, անհասկանալի ձեռագիրը դարձնել տպագիր ձևով (պահպանելով բառակազմական բոլոր օրենքները) և այլ ֆունկցիաներ։ Ես մտադիր եմ այդ ծրագիրը դարձնել հարմար օգտագործման համար: Սա է իմ ստարտափ միտքը։

Ենոքյան Գրիշա, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շարունակել կարդալ


1 մեկնաբանություն

Արատեսյան տեխնոճամբար #2


Երբ՝ օգոստոսի 1-4-ը

Վայրը՝ Վայոց ձորի մարզ, Արատեսի դպրական կենտրոն

Մասնակիցները՝ ՄՍԿՀ-ի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Արցախի սովորողներ, ուսուցիչներ

Ճամբարի աջակիցներ՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ, Բաց հասարակության հիմնադրամներ․ Հայաստան,

Նպատակը՝

  • Տեխնոլոգիական նորարարություններ, ամառային, հայրենագիտական, ճանաչողական քայլարշավներ:
  • Սովորողների տեխնոլոգիական գաղափարների քննարկում, մշակում։
  • Մասնագետ հյուրերի դասախոսություններ և մասնագիտական աջակցություն ճամբարականներին։
Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Ճամբարականների պատումները


ՄՍԿՀ ջոկատ

Պետրոսյան Արամ

Գրիգորյան Արտաշես

Մելիքյան Սարգիս

Հարությունյան Տիգրան

Արցախի ջոկատ

Չգիտեմ է՝ ինչ գրեմ, առաջին անգամն եմ գրում, ընդհանրապես չեմ սիրում, բայց փորձեմ կարճ ներկայացնեմ։ Մեր Դիլիջանի ճամբարի երեխեքը շատ լավն էին ու դրանից հետո երբ եկանք մտանք քոլեջ ու Գեղամավանի երեխեքն էին, մի տեսակ տրամադությունս ընկավ, լավ երեխեք էին բայց դե իրանց հետաքրքրությունները ուրիշ էին։ Հետո արդեն ուշ երեկոյան երբ Ռազմիկի ու Նելլիի հետ մոտիկացանք ու սկսեցիք ռոբոտներից խոսալ, սկսեց հետաքրքրանալ։ Արդեն Արատեսը հրաշք էր, որ ընդհանրապես չէի սպասում այդպես հավես կլինի։ Կոնկրետ ամենատպավորիչը Մեսչյանի հետ զրույցն էր, որ լիքը բան տվեց բոլորին ու Սմբատաբերդ բարձրանալը, քանի որ արշավներ սիրում եմ։ Դե ոնց որ ասում են՝ պիտի հայենիքդ ճանաչես, որ սիրես։ Երեխեքը լավն էին ու նամավանդ խարույկի մոտի՝ անմիջական, բաց շփումները շատ հավես էին ու նաև խաղերը։ Ու կուզեի առանձնացնել ընկեր Հերմինեի վերաբերմունքը երեխեքի հանդեպ, իրանց հետ շփումը, որովհետև միշտ երազել եմ տենց ուսուցչուհի ունենամ, որի հետ «պաշտոնական» չշփվեմ։ Ապրեք շատ մեզ էս ամեն ինչում ընդգրկելու ու օգնելու համար, հուսամ դեռ երկար կշարունակվի։

Հովհաննիսյան Հակոբ
Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Արատեսյան տեխնոճամբարի ամփոփագիր


Այլևս քննարկման ենթակա չէ, հուլիսի 19-21-ը Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպում ենք ամառային տեխնոճամբար՝ կրթահամալիրի ավագ դպրոցի, Գեղամավանի Արմաթ լաբորատորիայի և Արցախի Մաղավուզ գյուղի սովորողների մասնակցությամբ։ Ու քանի որ ճամբարականները տարբեր բնակավայրերից են, ճամբարի մեկնարկից առաջ իրար հետ ծանոթանալը, մեկ օր Քոլեջի հյուրընկալ հյուրատանը անցկանցելը ուղղակի նվեր-առաջարկ եղավ Տիար Բլեյանի կողմից։ Հուլիսի 18-ին եկանք, իրար գլխի հավաքվեցինք կրթահամալիրում։ Ճանաչեցինք, ընկերացանք, կրթահամալիրի սովորող Ռուբենը տան տիրոջ իրավունքով պաղպաղակ հյուրասիրեց բոլորին։ Պատկերացրի՞ք ինչ սիրուն տեսարան է եղել։ Մնաց զբաղվենք երեք օրվա ճամբարի սննդի պաշարը նախապատրաստելով։ Լավ է, որ սովորողներն անմիջական մասնակցություն են ունենում․ հաշվում են, կշռում, թարմն ու հինը տարբերում, ընտրում լավագույնը, պատասխանատվության հարց է, ճամբարի սնունդը ամենաթարմն ու ամենահամովը պետք է լինի։ Այ քեզ ֆինանսական մաթեմատիկա՝ իրական նախագիծ։

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Արատեսյան տեխնոճամբար #1


Երբ՝ հուլիսի 18-21-ը

Վայրը՝ Վայոց Ձորի մարզ, Արատեսի դպրական կենտրոն

Մասնակիցները՝ ՄՍԿՀ-ի, Գեղամավանի ԱՐՄԱԹ-ի, Արցախի Մաղավուզի դպրոցի սովորողներ, ուսուցիչներ

Նպատակը՝

  • Տեխնոլոգիական նորարարությունները, ամառային, հայրենագիտական, ճանաչողական քայլարշավներ:

Երթուղին՝

Շարունակել կարդալ