My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Ընտրությամբ գործունեություն. դաս 6


6-րդ դասարան

  1. 1 մ կողով խորանարդը կտրատել են 1 սմ կողով խորանարդիկների, այնուհետև շարել դրանք իրար կողքի, շարքով: Ի՞ նչ երկարություն կունենա շարքը:
  2. Արամը ինչ, որ թիվ բազմապատկեց 10-ով և ստացավ պարզ թիվ: Հայկը այդ նույն թիվը բազմապատկեց 15-ով և էլի ստացավ պարզ թիվ: Այդպիսին հնարավո՞ր է արդյոք:
  3. Ո՞րն է այն ամենափոքր բնական թիվը, որի քառակուսին սկսվում է 111-ով:

7-րդ դասարան Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերյան ֆլեշմոբի խնդիրների լուծումներ


Չորրորդ մակարդակ

1. Հայտնի է, որ 1993-ը պարզ թիվ է: Կա՞ն այնպիսի x և y բնական թվեր, որ
Подпись отсутствует
2․ Գտնել այն երկնիշ թիվը, որի թվանշանների տեղերը փոխելիս՝ թիվը մեծանում է 20%-ով:
3․ Դիցուք −1<x<0 : Ո՞ր տարբերակում են թվերը դասավորված աճման կարգով:
Подпись отсутствует

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Ընտրությամբ գործունեություն․ դաս 3


1. Ի՞նչ թվանշանով է վերջանում բոլոր եռանիշ թվերի գումարը: Հիմնավորել:

2. Արմենը տանից մինչև հարևան գյուղում բնակվող տատիկի տուն հեծանվով գնաց 2 ժամ 45 րոպե ավելի արագ, քան նույն ճանապարհը ոտքով գնաց նրա եղբայր Սուրենը: Ինչքա՞ն է երկու տների միջև եղած հեռավորությունը, եթե Արմենի արագությունը հեծանվով 15կմ/ժ է, իսկ Սուրենինը ոտքով՝   4կմ/ժ:

3. AB հատվածի երկարությունը 4սմ է: AB հատվածի վրա տրված են C և D կետերն այնպես, որ AC:CD=1:2, CD:DB=2:3: Գտնել CD հատվածի երկարությունը:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Ընտրությամբ գործունեություն․ դաս 2


6-րդ դասարան

Խնդիր 1. Ո՞րն է այն նվազագույն երկնիշ թիվը, որը հնարավոր չէ ներկայացնել երեք տարբեր միանիշ թվերի գումարի տեսքով:

1)23 2)11 3)25 4) 29

Խնդիր 2. Վաճառականը 56000 դրամով գնեց 134 մետր կտոր (սև և սպիտակ): Պարզել, թե քանի՞ մետր սպիտակ կտոր գնեց վաճառականը, եթե սև կտորի մետրն արժե 500 դրամ, իսկ սպիտակ կտորի մետրը՝ 300 դրամ:

Խնդիր 3. Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝ 140լ: Քանի լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն: Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Ընտրությամբ գործունեություն. դաս 1


Խնդիր 1. Ճանճն ունի 6 ոտք, իսկ սարդը 8 ոտք: 2 ճանճը և 3 սարդը ունեն նույնքան ոտք, որքան 10 թռչունը և

1) 2 կատուն 2) 3 կատուն 3) 4 կատուն 4) 6 կատուն

Խնդիր 2. Արմենը մաթեմատիկայից ստացել է երեք գնահատական, որոնց միջին թվաբանականը 8 է։ Եվս մեկ գնահատական ստանալուց հետո նրա գնահատականների միջինը դարձավ 7։ Ի՞նչ գնահատական ստացավ Արմենը։

1) 4  2) 5   3) 6    4) 8

Շարունակել կարդալ