My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Ամառային աշխատանք սովորողների համար


1․ Սովորողը իր ուսումնական բլոգում հրապարակում է նյութ «Ամառային աշխատանք» վերնագրով։

2․ Հանրահաշիվ և երկրաչափություն դասընթացից ընտրում է 3 թեմա, որոնք չի յուրացրել, կամ թերի է յուրացրել։ Ներկայացնում է այն հարցերը, վարժությունները, խնդիրները, որոնք իր մոտ առաջացել են տվյալ թեմայից։

3․ Ինքնուրույն, կամ որևէ մեկի աջակցությամբ (պարտադիր նշել անունը, կայքը) գտնել հարցերի պատասխանը, խնդիրների լուծումը, հրապարակել բլոգում։

4. (Լրացուցիչ) Geogebra-ով ստեղծել պարզագույն մաթեմատիկական դինամիկ մոդել, հրապարակել բլոգում։ Տեսեք օրինակները։

5. Հետազոտական աշխատանքը չամբողջացրած կամ չկատարած սովորողները աշխատում են մինչև օգոստոսի 15–ը՝ բերելով այն վերջնական տեսքի։

Արդյունավետ ուսումնական ամառ բոլորին․․․


Մեկնաբանություններ (48)

Առցանց ուսուցում


11-15 հունվար, 2016

Սիրելի սովորողներ, այս մեկ շաբաթը առաջարկում եմ առցանց աշխատել հետևյալ կերպ. այս նյութի կարծիքներ բաժնում յուրաքանչյուրս առաջարկում ենք հետաքրքրաշարժ խնդիրներ և միասին փորձում ենք լուծել այդ խնդիրները: Ես առաջարկում եմ այսպիսի խնդիրներ. Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Կոորդինատային հարթություն


8-րդ դասարան, հանրահաշիվ

Կոորդինատային հարթություն