My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Հունվարի 3–5, 2024թ


Հունվարի 3–4–ը աշխատանքները կազմակերպվելու են առցանց՝ հետևյալ բովանդակային ուղղություններով․

  • Հունվարի օրացույցով նախատեսված հետազոտական աշխատանքների խմբագրման, հրապարակման աշխատանքներ։
  • Դիջիթեք 2024–ի հայտարարության տարածում, սովորողներին և դասավանդողներին էլեկտրոնային հիշեցումներ։
  • Google workspace հարթակում գրանցումներ, ծառայությունների ուսումնասիրում, տեղայնացում կրթահամալիրում։

Հունվարի 5–ին աշխատանքը կազմակերպվելու է ֆիզիկկան միջավայրում՝

  • 12։00՝ հավաք մասնախմբերով
  • 13։00՝ մանկավաժական խորհրդի հավաք/ Հետազոտական վարժարանի ընթերցասրահ/


Թողնել մեկնաբանություն

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023


Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Մասնակիցները՝  հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ

Հավաքի ուղեցույցը

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Նախագծային շաբաթ


Սեպտեմբերի 4-8-ը, 2023թ․

Ավագ դպրոցի սովորողների համար

Բովանդակային ուղղությունները՝

  • Կայքում մուտքանունների բացում, սպասարկման աշխատանքներ։
  • Էլեկտրոնային փոստից օգտվելու անվտանգության կանոններ։
  • MTeams, googleclassroom հարթակների ներկայացում, գրանցում, խմբերի ձևավորում։
  • Սովորող-սովորեցնող նախագծերի ներկայացում։


Թողնել մեկնաբանություն

Հանդիպում ՏՏ ոլորտի մասնագետի հետ


Մարտի 14-ին, ժամը՝ 12։00-13։00

ՏՏ լաբորատորիայում

Քննարկվելիք թեման՝ կրթահամալիրի ցանցից դեպի համացանց սահմանափակությունը։

ՏՏ ոլորտի մասնագետ, սեբաստացի ծնող Արամայիս Մխիթարյանն առաջարկում է լուծումներ կրթահամալիրի ցանցից համացանց սահմանափակությունների համար։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն առաջարկները, լուծումները, հետագա համագործակցությունն ու անելիքները։

Մասնակիցները՝

  1. Արամայիս Մխիթարյան
  2. Սեն Միքայելյան
  3. Տիգրան Հակոբյան
  4. Նվարդ Սարգսյան
  5. Հերմինե Անտոնյան
  6. սովորողներ


Թողնել մեկնաբանություն

Հոկտեմբերի անելիքներ


Ամենամյա աշնանային հավաքի աշխատակարգ․ հոկտեմբերի 3-28

  1. Սովորող-սովորեցնող նախագծեր․ «Եռաչափ մոդելավորում»՝ Արևելյան դպրոց-պարտեզում, «Խաղերի ստեղծում»՝ Արևմտյան դպրոց-պարտեզում, «Խորացված JS»` ավագ դպրոցում։ Բաց պարապմունքներ հոկտեմբերի 11-14-ին։
  2. Կրթահամալիրի Microsoft 365 ադմինիստրատորի կենտրոնի մոնիթորինգ, տվյալների բազայի թարմացում, չօգտագործվող օգտահաշիվների արգելափակում։ Մասնակիցները՝ ՏՏ դասընթացի սովորողներ։
  3. Իմ ղեկավարությամբ հետազոտական աշխատանքներ իրականացնող սովորողների հետ աշխատանքների մեկնարկ։ Հանդիպումներ ֆիզիկական միջավայրում յուրաքանչյուր երկուշաբթի։


Թողնել մեկնաբանություն

Նախագծային շաբաթ


/Ծրագիրը լրամշակվում է, հնարավոր են փոփոխություններ/

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  1. Տարբերությունը հանրահաշիվի և թվաբանության միջև:
  2. Կապը մաթեմատիկայի և արվեստի միջև։
  3. Կապը փիլիսոփայության և մաթեմատիկայի միջև։
  4. Հին եգիպտական ​​մաթեմատիկայի հիմնական հասկացությունները։
  5. Մաթեմատիկական փաստեր սովորելու և թվերի իմաստը զարգացնելու լավագույն մոտեցումները:
  6. Շախմատ և շաշկի — մաթեմատիկայի օգտագործումը ժամանցի մեջ:
  7. Համակարգչային գիտության մեջ օգտագործվող մաթեմատիկայի հինգ տեսակները։
  8. Պյութագորասի թեորեմի իրական կյանքի կիրառությունները։
  9. Մաթեմատիկական տրամաբանության տարբեր տեսությունների ուսումնասիրություն:
  10. Խաղերի տեսության օգտագործումը սոցիալական գիտության մեջ։
  11. Ո՞րն է անլուծելի մաթեմատիկական խնդիրների տրամաբանությունը:
  12. Մաթեմատիկական մոտեցում Ռուբիկի խորանարդի լուծմանը:
  13. Ի՞նչ ներդրում ունեցավ Էվկլիդեսը մաթեմատիկայի ոլորտում:
  14. Տարբերությունը համընդհանուր հանրահաշվի և վերացական հանրահաշվի միջև:
  15. Մոբիուսի շերտի հատկությունները և երկրաչափությունը։


Թողնել մեկնաբանություն

Մանկավարժական ճամբար


Հունիսի 20

10։00-11։00՝ 3D մոդելավորում․ ՏՏ լաբ, դասընթացավար՝ Սերգեյ Հայրիյան

12։20-12։50՝ ընդմիջում

13։00-13:20՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում/ փառատոնային պուրակում

13:20 —14։00՝ 2021-2022 ուսումնական տարվա հաջողած նախագծերի, նախաձեռնությունների ներկայացում, փորձի փոխանցում

14:00՝ ակումբային գործունեություն․ հրաձգություն

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Մանկավարժական ձմեռային ճամբար


Դեկտեմբերի 27-30, հունվարի 3-7

Դեկտեմբերի 27

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 1-5


Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցի անելիքները․

Օր/ժամՆախագծային խումբԱնելիքՊարապմունքի տեսագրությունԱռցանց հանդիպման
Նոյեմբերի 1,
12։00-13։30
Նոյեմբերի 3,
10։00-11։00
Մաթեմ․ ընտրությամբ խումբ, 10-րդ դասարանԵռանկյունաչափական ֆունկցիաներՏեսագրությունհղում

ֆիզիկական միջավայրում
Նոյեմբերի 2,
11։00-11։50
Նոյեմբերի 4,
10։00-10։50
Մաթեմ․ ընտրությամբ խումբ, 11-րդ դասարանԼոգարիթմական ֆունկցիաՏեսագրություն 1

Տեսագրություն 2
հղում 1

հղում 2
Նոյեմբերի 3,
11։00-12։30
ՏՏ, ծրագրավորման ընտրությամբ խումբ, 10-րդ դասարանScratch-ով խաղի ստեղծումհղում
Նոյեմբերի 4,
11։00-12։30
ՏՏ, ծրագրավորման ընտրությամբ խումբ, 11-րդ դասարանPhyton հիմքունքներ, խնդիրների ալգորիթմերի մշակում փայթոն լեզվովհղում


Թողնել մեկնաբանություն

Նախագծային շաբաթ


Սեպտեմբերի 1, 2021թ․

  • «EduFood» նախագծի կայքի խնդիրների հարթում, զարգացում, կազմակերպչական աշխատանքներ։
  • Ընտրությամբ գործունեության ծրագրի ներկայացում

Սեպտեմբերի 1-10, 2021թ

  • MS Teams հարթակում դասարանների ստեղծում, սովորողների գրանցում, հարթակի հնարավորությունների ներկայացում։
  • GeoGebra դինամիկ մաթեմատիկա ծրագրի ներկայացում, ուսուցում, պարզագույն մոդելների ստեղծում։
  • Ծրագրով նախատեսված ուսումնական պարապմունքներ։