My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփումներ


ՏՏ ջոկատ

2023–2024 ուս․ տարվա երկրորդ ուսումնական շրջանը կազմակերպվել է ըստ աշխատակարգի։ ՏՏ ջոկատը համակարգել է Հանրակթական դիջիթեք 2024–ը հետազոտական վարժարանում։ Ցավոք ավագ դպրոցն ունեցել է միայն 12 հայտ՝ մեծ մասը ՏՏ ջոկատից։ Դիջիթեքի շրջանակներում կազմակերպվել են վարպետության պարապմունքներ՝ հայերեն վիքիպեդիա և վիդեոխմբագրում թեմաներով։ Ջոկատն այցելել է նաև BeeOnCode ծրագրավորման ընկերություն, ծանոթացել ոլորտի նորություններին, բարձրացրել կրթահամալիրի թվային միջավայրի խնդիրները։

Սևաբերդում ՏՏ ջոկատը մարզական ստուգատեսի շրջանակում մասնակցել են ձմեռային, մարզական խաղերի։

Եվ ամենակարևորը՝ ակտիվացրել ենք Google workspace for education պլատֆորմը, ջոկատի սովորողները մանրամասն ծանոթացել են հարթակին, գրանցվել են, ունեն առանձին էջեր, որտեղ էլ հրապարակել են իրենց ամփոփումները։

  1. Գաբոյան Կորյուն
  2. Հովեյան Աշոտ
  3. Աիդի Հայկ
  4. Մազլումյան Դավիթ
  5. Գևորգյան Արսեն
  6. Կոշկարյան Ալեն
  7. Միհրանյան Արտյոմ
  8. Ներսիսյան Արա
  9. Բարսեղյան Մարիամ


Թողնել մեկնաբանություն

Երկրորդ ուսումնական շրջանի աշխատակարգ


Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարը հետազոտական վարժարանում

Հունվարի 8–26–ը, 2024թ․

Բովանդակային ուղղությունները

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

ՍԹԵՄ աշնանային ճամբար


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Պատանի ծրագրավորողների ակումբը տեղեկատվական տեխնոլոգիաներով, ինժեներությամբ, մաթեմատիկայով հետաքրքված դպրոցականներին հրավիրում է մասնակցելու ՍԹԵՄ աշնանային ճամբարին։

Երբ՝ հոկտեմբերի վերջին շաբաթը

Վայրը՝ Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մասնակիցները՝ ՄՍԿՀ-ի, Գագարին կլաստերի սովորողներ, ուսուցիչներ

Ճամբարի աջակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Դար» հիմնադրամ

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Արատեսյան տեխնոճամբար #3


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ՏՏ լաբորատորիան և Ինժեներական ստեղծագործության կենտրոնը տեղեկատվական տեխնոլոգիաներով, ինժեներությամբ հետաքրքված ավագ դպրոցականներին հրավիրում են մասնակցելու ամենամյա արատեսյան տեխնոճամբարին։

Երբ՝ օգոստոսի 5-8-ը

Վայրը՝ Վայոց ձորի մարզ, Արատեսի դպրական կենտրոն

Մասնակիցները՝ ՄՍԿՀ-ի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Արցախի սովորողներ, ուսուցիչներ

Ճամբարի աջակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Դար» հիմնադրամ, Սևանի համայնքապետարան

Հյուրեր՝ DroneEduLab, Նորայր Գալիկյան(ուսանող), Մաթևոս Տոնոյան(ռազմական, քաղաքացիական օդաչու-ինժեներ)

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Գրում են տեխնոճամբարականները․ «Գագարին» կլաստեր


«Գագարին» կլաստեր, դեպի Արատես ճանապարհին

Օգոստոսի 1-4-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ՏՏ լաբորատորիան Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպել էր ամենամյա, բաց ՄՍԿՀ տեխնոճամբար 2022-ը։

Ճամբարին հայտ էին ներկայացրել 70-ից ավելի սովորողներ և ներկայացրած ՏՏ ստարտափ գաղափարներից առանձնացվել է 41 սովորողի նախագծերը։ Տեխնոճամբարին մասնակցելու հնարավորություն են ստացել նաև «Գագարին» կլաստերի 16 սովորող և 2 ուսուցիչ։

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Արատեսյան պատումներ


Տպավորություններով կիսվում են տեխնոճամբարի մասնակիցները․


Թողնել մեկնաբանություն

Տեխնոճամբարականների ստարտափ գաղափարները


ՄՍԿՀ տեխնոճամբար 2022-ի հայտերի ընդունումն ավարտվել է։ Մասնակիցներն ընտրվել են ներկայացրած ստարտափ գաղափարների հիման վրա։

Ուրեմն, ծանոթանանք ճամբարականների հետ․․․

1․ Ստարտափիս միտքը հիմնվածը է աղբի տեսակավորման վրա։ Հիմա կան աղբը տեսակավորելու աղբամաններ,պլաստիկ և այլն կարող ենք ստեղծել սկանավորող սարք,որը կարող է ցույց տալ,արդյոք պլաստիկի համար նախատեսված աղբամանի մեջ լցված է միայն պլաստիկ, թե այլ աղբ ևս։

Անտոնյան Նարինե, Գեղամավանի մ/դ

2․ Ես ունեմ մի ստարտափ միտք։ Ես դրա անունը դրել եմ handwritten system։ Դա ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ձեռագիր գրածը նկարել հեռախոսի տեսախցիկի միջոցով և գրված տեքստի ուղղագրական և կետադրական սխալները ավտոմատ ցուցադրվի հեռախոսի էկրանին։ Նաև տվյալ ծրագիրը կունենա տարբեր ֆունկցիաներ, օրինակ’ թարգմանելու, անհասկանալի ձեռագիրը դարձնել տպագիր ձևով (պահպանելով բառակազմական բոլոր օրենքները) և այլ ֆունկցիաներ։ Ես մտադիր եմ այդ ծրագիրը դարձնել հարմար օգտագործման համար: Սա է իմ ստարտափ միտքը։

Ենոքյան Գրիշա, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շարունակել կարդալ


1 մեկնաբանություն

Արատեսյան տեխնոճամբար #2


Երբ՝ օգոստոսի 1-4-ը

Վայրը՝ Վայոց ձորի մարզ, Արատեսի դպրական կենտրոն

Մասնակիցները՝ ՄՍԿՀ-ի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Արցախի սովորողներ, ուսուցիչներ

Ճամբարի աջակիցներ՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ, Բաց հասարակության հիմնադրամներ․ Հայաստան,

Նպատակը՝

  • Տեխնոլոգիական նորարարություններ, ամառային, հայրենագիտական, ճանաչողական քայլարշավներ:
  • Սովորողների տեխնոլոգիական գաղափարների քննարկում, մշակում։
  • Մասնագետ հյուրերի դասախոսություններ և մասնագիտական աջակցություն ճամբարականներին։
Շարունակել կարդալ


1 մեկնաբանություն

Տպավորություններով կիսվում են գեղարքունիքցի ճամբարականները


Իմ տպավորությունները ճամբարի մասին. Ինձ շատ դուր եկավ այս ճամբարը քանի որ այնտեղ կա այն ամենը ինչը հետաքրքրում է երեխաներին։ Այնտեղ ամեն ինչ ուներ իր տեղն ու դերը, ես շատ գոհ եմ այս հիանալի և հետաքրքիր ճամբարից, որովհետև այն չի թողնում, որ մենք ձանձրանանք։ Ինձ դուր եկավ նաև այնտեղի միջավայրը, որ բոլորը գործում էին միասնական, այսինքն մեկը մյուսին օգնում են։ Կրթահամալիրում ամեն ինչի հիմքում ընկած էր անձի հանդեպ հարգանքը, որն ամենակարևորն է։

Շարունակել կարդալ