My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Technovation Girls Armenia 2022

Թողնել մեկնաբանություն


«Տեխնովացիա Աղջիկներ» միջազգային մրցույթը՝ Technovation շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել աղջիկներին դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով ծրագրի շրջանակում ձեռք բերած տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները:

Technovation ծրագրով նախատեսվում է 12 շաբաթյա ուսուցում, որի ընթացքում աշակերտուհիները կսովորեն բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում ու ստեղծել բջջային հավելված՝ հիմնահարցին լուծում տալու համար։ Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնել ու իրականացնել ամբողջական բիզնես մոդել ու տեխնոլոգիական արտադրանք։

  • Ծրագիրը կազմված է 5 մասից` գաղափարների գեներացիա(ideation), կոդավորում(coding), բիզնես(business), շուկայագիտություն (marketing) և գաղափարի ներկայացում(pitching):
  • Միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին, աշակերտուհիներին կուսուցանվի 50 ժամյա ուսումնական ծրագիր, որը հասանելի է մասնակիցներին առցանց ձևաչափով։ Ծրագրի լեզուն անգլերենն է։
  • Մասնակիցներին աջակցելու համար կանցկացվեն առցանց դասընթացներ հայերեն լեզվով, կտրամադրվեն նաև հայերեն ուսումնական նյութեր ու խորհրդատվություն:
  • 13-15 տարեկան աշակերտուհիները կձևավորեն կրտսեր թիմերը, մասնակիցների տարիքը 2022թ.-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 15-ը։
  • Թիմերը կստեղծեն հավելվածները Thunkable կամ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված App Inventor ծրագրերով կամ Java ծրագրավորման լեզվով։
  • Մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու նաև, թե ինչ է արհեստական բանականությունը և կփորձեն այն կիրառել իրենց հավելվածներում:
  • Բջջային հավելվածները կբխեն ոչ միայն Կայուն զարգացման նպատակների հիմնախնդիրներից` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, այլ նաև ուղղորդված կլինեն ներառականությանն ու դրա խնդիրներին

Կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աղջիկներից կազմված թիմը՝

  • Երեմյան Մերի
  • Հակոբյան Անգելինա
  • Ապրոյան Անի
  • Կարապետյան Էլեն

Նախագծի արդյունքում՝

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.