My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

«Տեխնովացիա Հայաստան 2021»

Թողնել մեկնաբանություն


«Technovation»–ը Iridescent շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները: «Technovation» միջազգային ծրագիրը  հովանավորվում է Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo, CA Technologies, Lemann Foundation, AVG Technologies, SAP eBay ընկերությունների կողմից:

Թիմերը բաղկացած կլինեն առավելագույնը հինգ հոգուց, կձևավորեն «ավագ» կամ «կրտսեր» խմբեր ըստ  տարիքային սահմանափակումների`

  • 10-14 տարեկան աշակերտուհիները կձևավորեն  «կրտսեր» խմբի թիմեր, մասնակիցների տարիքը 2019թ.-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 15-ը։
  • 15-18 տարեկան աշակերտուհիները կձևավորեն «ավագ» խմբի թիմեր, մասնակիցների տարիքը 2019թ-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 18-ը։

Ծրագիրը կազմված է 4 մասից` կոդավորում(coding), բիզնես(business), մարկետինգ(marketing) և ներկայացում(pitching):   Ուսումնական ծրագիրը հասանելի է մասնակիցներին առցանց ձևաչափով։ Ծրագրի լեզուն անգլերենն է։

Նախնական ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ։ Պարզապես պետք է պատրաստ լինել ստանալու 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտություններ: Թիմերը կստեղծեն հավելվածները  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված   App Inventor ծրագրով։

«Technovation» ծրագրով նախատեսվում է  ուսուցում, որի ընթացքում սովորողները կսովորեն բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում ու ստեղծել բջջային հավելված՝ հիմնահարցին լուծում տալու համար։ Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնել ու  իրականացնել ամբողջական բիզնես մոդել  ու  տեխնոլոգիական արտադրանք։

2021 մրցաշրջանում՝

  • Մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու  թե ինչ է արհեստական բանականությունը և կփորձեն այն կիրառել իրենց հավելվածներում:
  • Կխրախուսվեն կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող աշակերտուհիների և մենթորների մասնակցությունը թիմերում:
  •  Այս տարի ծրագիրը կիրականացվի Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

Հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մրցույթին ու հաղթելու դեպքում թիմը կհրավիրվի մասնակցելու Սան ֆրանցիսկոյում կազմակերպվող «Technovation» համաշխարհային շնորհանդես գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը:

Հունվարի 15–ից կսկսվեն 12 շաբաթյա դասերը, որի ընթացքում թիմերը կսովորեն հինգ մոդուլները`գաղափարների գեներացիա, ծրագրավորում/կոդավորում, բիզնես, մարքեթինգ, ներկայացում/ փիչինգ (pitching):

Ավելի ուշ, մարտից թիմերը կսկսեն պատրաստել մրցույթի փաթեթները իսկ դասերի ավարտին կաշխատեն,  կավարտեն և օնլայն կհանձնեն մրցույթի փաթեթները:

Կրթահամալիրից մասնակցում են՝

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.