My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Թողնել մեկնաբանություն


47688757_220384295527057_6210649149558226944_o

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես

Համակարգողներ՝ Մենուա Հարությունյան, Հերմինե Անտոնյան

  1. Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ. Էմանուել Ագջոյան
  2. Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ. Նվարդ Սարգսյան
  3. Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում. Մենուա Հարությունյան
  4. Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում. Սմբատ Պետրոսյան
  5. Իմ ստեղծած ռոբոտը. Տիգրան Սերոբյան, Նազելի Տեր-Պետրոսյան
  6. Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված). Գևորգ Հակոբյան
  7. Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում. Մարիետ Սիմոնյան
  8. ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում.  Հերմինե Անտոնյան
  9. Դպրոցը  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա. Մարթա Ասատրյան
  10. Տիեզերքի իմացումի հրճվանք աստղացուցարանում. լուսաբանող նյութերի փաթեթ. Լուսինե Փաշայան

Հանրակրթական Դիջիթեք 2019. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես

Համակարգողներ՝  Գոհար Բալջյան, Նվարդ Սարգսյան

Անվանակարգեր՝

  1. Դիջիթեքը  նախակրթարանում. թվային միջոցի, ծրագրի կիրառում, մանկավարժական փորձի տարածում՝ հոդված, տեսադաս. Նելլի Արղության
  2. Դիջիթեքը  կրտսեր դպրոցում. թվային միջոցի, ծրագրի յուրացում,  մանկավարժական փորձի տարածում՝  հոդված, տեսադաս     Լուսինե Փաշայան
  3. Դիջիթեքը միջին և ավագ դպրոցներում
    թվային  միջոցի, ծրագրի յուրացում, մանկավարժական փորձի տարածում՝ հոդված,  տեսադաս     Հռիփսիմե ԳալստյանԻրինա Ապոյան
  4. Հեղինակային կրթական բաց ցանց. կլոր սեղանի նախագծում-կազմակերպում      Տաթև Աբրահամյան
  5. Դիջիթեքը լրացուցիչ կրթության, ինքնակրթության գործիք.  Անահիտ Հարությունյան, Մաթևոսյան Հասմիկ
  6. Հեռավար ուսուցման հեղինակային նյութերի փաթեթ. Ղազարյան Հասմիկ
  7. Վարպետության դասերի դիջի-փաթեթ. Նունե Մովսիսյան

Աշխատակարգ

Դեկտեմբերի 26-հունվարի 6՝ ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Հունվարի 7— հունվարի 25՝  անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում,  նյութերի հրապարակում, լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:  Հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման նախագծերի ուղղություններն են՝

  • մանկավարժական նորարարության, հեղինակային կրթական ծրագրի փորձի ներկայացման տեսադասերի ստեղծում, հրապարակում,
  • հեռավար ուսուցման փաթեթների հրապարակում, «Սովորող սովորեցնող» նախագծեր,
  • մանկավարժական փորձի տարածման ուսումնական նախագծեր՝ նախագծային խմբի ընտրած նյութերի ներկայացում,
  • վարպետության դասեր Արգածոտնի մարզում, Գյումրիում,
  • նախագծերի ներկայացման նոր հարթակներ,
  • ՏՏ ոլորտի մասնագետների վարպետության պարապմունքներ:

Հունվարի 26՝ ստուգատեսային տոն-ղափամա:

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.