My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Միասնական ուսումնական էլեկտրոնային համակարգ

Թողնել մեկնաբանություն


Հանդիպում Հովհաննես Դոմունյանի հետ

Երբ՝ նոյեմբերի 9-ին, ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ Ավագ դպրոցի ՏՏ լաբորատորիա

Բանախոսը կներկայացնի  Ռուսաստանում արդեն 8 տարի  մեր կողմից ներդրված StudyApps էլեկտրոնային մատյանը և միասնական ուսումնական էլեկտրոնային համակարգը:

StudyApps էլեկտրոնային մատյան: Ֆունկցիաներ:

HR սենյակ-Ուսուցիչների և աշակերտների անձնական տվյալներ:

Ադմինիստրատոր-Դասարանների ստեղծում, գնահատման համակարգի ընտրում:

Գրադարան-Գրականության ներբեռնում:

Տնային աշխատանքներ-տնային աշխատանքների ուղարկում, նշելով միայն դասարանը:

Դասամատյան-Երեխաների գնահատման ճկուն համակարգ:  Ծնողները կարող են հետևել հաճախումներին և գնահատականներին ռեալ ժամանակում, ինչպես նաև օրվա վերջում ծրագիրը կուղարկի նամակ ծնողներին, որտեղ կլինեն հանձնարարված տնային աշխատանքները , ինչպես նաև ամբողջ ինֆորմացիան օրվա մասին:

Հաճախումների մատյան-Ներկա/բացակա

Օրացույցային թեմատիկի պատրաստում-Ուսուցիչների կողմից օրացույցային թեմատիկի պատրաստում և օգտագործում:

Փոխարինող-Տեղեկատվություն ուսուցչի փոխարինման մասին:

Տեղեկատվություն ուսուցիչների մասին-Ուսուցիչների անձնական տվյալներ, դասաժամերի  բաշխվածություն, պայմանագրի սկիզբ և ավարտ, աշխատավարձ:

Բժշկական հարթակ-Անձնական բժշկական մատյան: Հնարավորություն ուղարկել տվյալ բժշկական մատյանները  Առողջապահության նախարարության Online բժշկական հարթակ:

Միգրատոր-Աշակերտներին դասարանից-դասարան տեղափոխելու գործնթաց:

Նորություններ-Նորությունների հարթակ, նորություններ ուղարկելու հնարավորություն ինչպես ամբողջ դպրոցին, այնպես էլ առանձին դասարանների համար:

Հաշվետվություններ- 20-ից ավելի հաշվետվություն:

Դասացուցակ-Դասացուցակի կազմում:

Ռեյտինգ-ռեյտինգների հետևում:

Հաղորդագրություն-Հաղորդագրություններ ուղարկելու ճկուն կամակարգ:

Գումար-Տեղեկատվություն ուսման վարձը վճարողների մասին, չվճարելու դեպքում կուղարկվի հիշեցնող հաղորդագրություն:

Պոչիկով գնահատականներ-Ժամանակավոր (մատիտով) գնահատական:

StudyApps  միասնական ուսումնական էլեկտրոնային համակարգ: Ֆունկցիաներ:

Կրթահամալրի վերահսկում:

Ցանկացած տիպի էլեկտրոնային  հաշվետվություն ստանալու հնարավորություն ակնթարթորեն, ԿԳ-ի ստանդարտների համապատասխան: Հնարավորություն ուղարկել տվյալ հաշվետվությունները ԿԳ նախարարություն:

Երեխաների հերթագրում:

Ուսուցիչների և աշակերտների ռեյտինգների հետևում:

Անհատական կայք յուրաքանչյուր դպրոցի համար:

Թղթաբանության վերացում:

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.