My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

«Բլոքլի խաղեր» նախագիծ

Թողնել մեկնաբանություն


1

Հոկտեմբերի 29-ին, ժամը` 12:00

Ավագ դպրոց, ՏՏ լաբորատորիա

Բլոքլին օնլայն հարթակ է, երեխաներին սովորեցնում է ալգորիթմական մտածողություն և ծրագրավորման հիմունքներ։ Բլոքլին Գուգլի կրթական նախագծերից մեկն է և ունի նաև սեփական ուսումնական նյութերը ծրագրավորելու հնարավորություններ։ Սակայն այն թարգմանված չի հայերեն, ինչը դժվարություններ է առաջացնում դեռևս անգլերեն չիմացող երեխաների համար։

Միջավայրը այնպես է ստեղծված, որ համակարգը անընդհատ հուշումներ է առաջարկում, որոնք չհասկանալու պատճառով երեխաները ստիպված դիմում են մեծերի օգնությանը, սակայն համակարգը ստեղծված է որպես ինքնաբավ, հուշող, առաջնորդող և օգնող ուսումնական միջավայր։

Նախագծի նպատակն է առցանց միջավայրը թարգմանել հայերեն:

Նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է որոշ ծրագրային հմտություններ, որոնք հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 1-ին կներկայացնի ծրագրավորող Արտակ Կոլյանը:

Նախագծի մասնակիցներ՝ ՏՏ դասընթացի սովորողներ և այլք:

Հոկտեմբերի 29-ին, նախագծի շրջանակներում, կրթահամալիրում սեմինար վարեց նախագծի հեղինակ, ծրագրավորող Արտակ Կոլյանը:

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.