My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

«Տեխնովացիա Հայաստան 2019»

Թողնել մեկնաբանություն


34877778_1261468963984873_3260681343683526656_n

Հոկտեմբերի 22-մարտ 1

«Technovation»–ը Iridescent շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները: «Technovation» միջազգային ծրագիրը  հովանավորվում է Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo, CA Technologies, Lemann Foundation, AVG Technologies, SAP eBay ընկերությունների կողմից:

Թիմերը բաղկացած կլինեն առավելագույնը հինգ հոգուց, կձևավորեն «ավագ» կամ «կրտսեր» խմբեր ըստ  տարիքային սահմանափակումների`

  • 10-14 տարեկան աշակերտուհիները կձևավորեն  «կրտսեր» խմբի թիմեր, մասնակիցների տարիքը 2019թ.-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 15-ը։
  • 15-18 տարեկան աշակերտուհիները կձևավորեն «ավագ» խմբի թիմեր, մասնակիցների տարիքը 2019թ-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 18-ը։

Ծրագիրը կազմված է 4 մասից` կոդավորում(coding), բիզնես(business), մարկետինգ(marketing) և ներկայացում(pitching):   Ուսումնական ծրագիրը հասանելի է մասնակիցներին առցանց ձևաչափով։ Ծրագրի լեզուն անգլերենն է։

Նախնական ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ։ Պարզապես պետք է պատրաստ լինել ստանալու 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտություններ: Թիմերը կստեղծեն հավելվածները  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված   App Inventor ծրագրով։

«Technovation» ծրագրով նախատեսվում է  ուսուցում, որի ընթացքում սովորողները կսովորեն բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում ու ստեղծել բջջային հավելված՝ հիմնահարցին լուծում տալու համար։ Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնել ու  իրականացնել ամբողջական բիզնես մոդել  ու  տեխնոլոգիական արտադրանք։

Այս տարի բջջային հավելվածները կբխեն ոչ միայն Կայուն զարգացման նպատակների հիմնախնդիրներից` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, այլ նաև ուղղորդված կլինեն լուծելու ցանկացած սոցիալական խնդիր:

Մասնակից թիմերը նախ կմրցեն «Տեխնովացիա Հայաստան 2019» մրցույթի շրջանակում, ապա հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մրցույթին ու հաղթելու դեպքում թիմը կհրավիրվի մասնակցելու Սան ֆրանցիսկոյում կազմակերպվող «Technovation» համաշխարհային շնորհանդես գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը:

Մասնակիցները՝ կրթահամալիրից հայտ ներկայացրած սովորողները:

Ավագ թիմ,

Կրտսեր թիմ

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.