My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Աշխատանքային օրապատում

Թողնել մեկնաբանություն


 

DSC07572Ամենօրյա առավոտների պես քաղաքային տրանսպորտից իջնում եմ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ: Իջնելուն պես լսեցի տիար Գևորգի ձայնը.

 

-Հերմինե՜, արագացրու, սպասում ենք, միացի՛ր, Արագածի հարավային գագաթն ենք բարձրանում:

Սեբաստացիների  խումբն էր, ովքեր ի հակառակ Գագիկ Սուրենյանի վատ եղանակային կանխատեսումների, որոշել էին գարնանային ճամբարը ամփոփել Արագածի գագաթին:

-Դե ես միայն Արագածի հյուսիսային գագաթն եմ նախընտրում,- փորձեցի գլուխ գովալով արդարացնել չմիանալս:  Ու իմ վրա վերցնելով խմբին լուսանկարելու կարևոր պարտականությունը՝ բարի ճանապարհ մաղթեցի ու քայլերս ուղղեցի դեպի Մեդիակենտրոն:

DSC07574

Մեդիակենտրոնում նախապես պլանավորած հանդիպում ունեինք ԻՏՁՄ ֆինանսական մենեջեր Սեդրակ Վարդանյանի հետ: Ուռա՜, ոգևորված ենք կրթահամալիրում  բնագիտատեխնիկական ստեղծագործության, ինժեներական-տեխնիկական  գործունեության զարգացման նախագծերով և կրթահամալիրում հաշված օրերի ընթացքում կունենանք նոր ինժեներական լաբորատորիա:

Ավագ աշխատանքային ուրբաթը չէր կարող այդքանով սահմանափակվել. դեռ անկանկալ էլ ուներ ինձ համար: Պատահական իմանում եմ, որ կրթահամալիր է այցելելու Ստամբուլի Կարագյոզյան վարժարանի տնօրեն Արուսյակ Գօչ Մօնէն: Իսկապես  անկակնալ էր, չէ՞ որ ուղիղ 8 տարի առաջ ես էի հյուր Կարագյոզյան վարժարանում, հիացել ու ուրախացել էի Արուսյակի եռանդից, նվիրվածությունից, կատարած աշխատանքներից… Հիմա մենք ենք հյուրընկալում Արուսյակին:

 

 

Տիար Բլեյանի ուղեկցությամբ շրջեցինք Մայր դպրոցով, կրթական պարտեզով, Քոլեջով, Հյուսիսային դպրոց-պարտեզով: Երկու ժամից ավել քայլեցինք մեր կրթական Բանգլադեշով, խոսում էինք մանկավարժությունից, Հայաստանից, Թուրքիայից, ազատ, բաց հասարակությունից, հետագա համագործակցությունից:  Ու մի տեսակ  հպարտություն, գոհություն էի զգում, որ ստամբուլահայ իմ հին բարեկամի համար տպավորիչ էր ընդունելությունը, հանդիպումը Տիարի հետ:

 

 

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.