My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

«Ուսումնական արձակուրդ» նախագծեր

Թողնել մեկնաբանություն


Մարտի 26-30-ը

ՏՏ հոլդինգում

0671271001435600772472940

  • Մեդիագրագիտության այլընտրանքային նախագծ

Նախագծի նպատակն է ձևավորել աշխատանքային թիմ, մշակել մեդիագրագիտության այլընտրանքային նախագիծ, պատրաստվել և դիմել դրամաշնորհային մրցույթին:

Մասնակիցները՝ լրագրությամբ և նախագծով հետաքրքված սովորողներ, ուսուցիչներ

  • Մեդիամիջավայրի տեխնիկական, ծրագրային սպասարկումը

Նախագծի նպատակն է սովորողներին, ուսուցիչներին, հանրապետության այլ դպրոցներից ցանկացողներին ներկայացնել մեդիամիջավայրի տեխնիական, ծրագրային սպասարկման համար անհրաժեշտ գործիքները, ծրագրերը, դրանցով արդյունավետ աշխատանքը: Նախագծի հիմնական ուղղություններն են՝

  1. սոցիալական մեդիա, բլոգինգ
  2. մեդիայի ազատություններն ու սահմանները
  3. ձայնանյութերի, տեսանյութերի հետ աշխատանք. գործիքներ, ծրագրեր

Արդյունքում մասնակիցները ստանում են անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ նշված 3 ուղղություններով, առնվազն  2 ծրագրով պատրաստում են ռեպորտաժներ:

Մասնակիցները՝ հայտագրված անձիք:

Ճամբարի ծրագիրը:

  • Ծրագրավորումը դպրոցից. վարպետության դաս

ՏՏ հոլդինգի և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ գարնանային-ուսումնական արձակուրդի ժամանակ կկազմակերպվի 2 վարպետության դաս՝ ծրագրավորումը դպրոցից թեմայով:

Մասնակիցները՝ ծրագրավորմամբ հետաքրքված անձիք

Նկարի աղբյուրը

 

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.