My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Մաթեմատիկական մենամարտ

Թողնել մեկնաբանություն


Խաղը կազմակերպել մայիսյան հավաքի օրերին:

Մասնակիցներ՝ 8.2, 8.3 դասարաններ

Միջին դպրոցի ներքին բակում

Խաղի կանոնները.

Նախնական մենամարտ (1-5 խնդիր՝ արագ պատասխաններով)

  1. Խաղին կարող է մասնակցել մինչև 15 թիմ:
  2. Խաղը տևում է 1-2 ժամ:
  3. Թիմերից յուրաքանչյուրն ընտրում է հակառակորդ թիմը՝ նախնական մենամարտի համար: Հնարավոր է, որ թիմը մի քանի անգամ տարբեր թիմերի կողմից հրավիրվի մենամարտի: Եթե մենամարտող երկու թիմերը լուծեն խնդիրը, կամ չլուծեն, ապա հաշիվը կլինի 0:0, իսկ եթե հաղթի հրավիրող կողմը՝ 5:0, հաղթի հրավիրվող կողմը՝ 0:10

Առաջին փուլ (1-5 խնդիր՝ միջին բարդության)

  1. Տրվում է առաջին փուլի խնդիրների ամբողջ փաթեթը:
  2. Խնդիրն առաջինը ճիշտ լուծած թիմը ստանում է 15 միավոր, հաջորդը՝ 1 միավոր պակաս և այսպես շարունակ:

Եզրափակիչ փուլ (բարդ խնդիրներ)

  1. Առավելագույն միավորներ հավաքած երկու թիմ դուրս են գալիս բաց մենամարտի:
  2. Խաղի ընթացքում պատասխան չներկայացրած թիմից դուրս է գալիս 5 միավոր:

Խնդիրներ

Պատասխաններ

 

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.