My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Նախագծերով ուսուցման ստուգատես

Թողնել մեկնաբանություն


20161025_104712

Մարտի 20-24-ը

Մասնակիցներ՝ 8-րդ, 5-րդ դասարանցիներ

Նախագծեր՝

  • Մաթեմատիկայի դասին օգտագործվող գործիքներ, համապատասխան ծրագրերի ուսուցում, կիրառում:
  • Սովորողը՝ կայքի սպասարկող:

Ընթացքը՝  8-րդ դասարանի սովորողները կրտսեր ընկերներին ծանոթացնում են Միջին դպրոցում օգտագործվող մեդիագործիքների հետ, ներկայացնում մաթեմատիկայի դասի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ հարթակները, ծրագրերը: Կազմակերպվում են համատեղ դասեր՝ գործիքների օգտագործմամբ:

Ծրագրավորողների ակումբի սովորողները 5-րդ դասարանցիների համար բացում են ենթակայքի մուտքանուններ, ծանոթացնում կայքի սպասարկման աշխատանքներն, հրապարակվում են 5-րդ դասարանցիների առաջին նյութերը:

Ապրիլի 3-7-ը

Մասնակիցներ՝ 8-րդ, 10-րդ դասարանցիներ

Նախագիծ՝

  • Ինֆոգրաֆիկաներ, դրանց օգտագործումը ուսումնական պրոցեսում:
  • Մաթեմատիկական բանաձևերի, թեորմեների ներկայացում ինֆոգրաֆիկաների միջոցով:

Ընթացքը՝

8.2, 8.3 և 10-րդ դասարանի սովորողները ծանոթանում են այն գործիքներին, կայքերին, որոնց օգնությամբ կարելի է պատրաստել ինֆոգրաֆիկաներ: Համապատասխան գործիքներին տիրապետելուց հետո սովորողները առավել հաճախ օգտագործվող բանաձևերը վիզուալացնում են ինֆոգրաֆիկաների միջոցով: Արդյունքում սովորողները ձեռք են բերում նոր հմտություններ և որպես արդյունք՝ ունենում ենք մաթեմատիկայի հաճախ օգտագործվող գաղտնաթերթիկ:

Արդյունքներ՝

Աթոյան Մարտին

Մարիամ Հովհաննիսյան

Գոհար Արղության

Անի Արղության

Էդգար Սարգսյան

Նազելի Տեր-պետրոսյան

Տիգրան Սերոբյան

Մարկոսյան Միլենա

 

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.