My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Ճամբարային առաջադրանքներ

Թողնել մեկնաբանություն


20170112_094533

Հունվարի 23-27, 2017թ.

Սովորողներ՝ 8.2, 8.3  և 10

Թեմա՝ մաթեմատիկական խաղ

Խաղն ունի չորս մակարդակ՝ յուրաքանչյուրում 5 հարց:

Հաջորդ մակարդակ անցնելու համար պետք է ճիշտ պատասխանել առաջադրվող բոլոր հարցերին: Հակառակ դեպքում վերադառնում եք նախորդ մակարդակ:

Յուրաքանչյուր հարցի համար ունեք 11 վայրկյան: Իհարկե, կարող եք ավելի շուտ պատասխանել հարցին:

Խաղը նորից սկսելու դեպքում նախորդից տարբեր հարցեր են առաջադրվում:

Քանի որ ժամանակը սահմանափակ է, ապա միայն համապատասխան նյութի իմացությունը բավարար չէ հաղթելու համար, կարևոր է դառնում արագ կողմորոշվելու և կարճ լուծումներ գտնելու ունակությունը:

Խաղը նախատեսված է 8-12-րդ դասարանների աշակերտների համար: Այն կարող է հետաքրքրել նաև մաթեմատիկան սիրող ավելի բարձր տարիքի անձանց:

Եթե Դուք կանցնեք խաղի բոլոր մակարդակներով, նկարեք վերջին դրվագը և ուղարկեք h.antonyan@mskh.am հասցեով:

Սկսեք խաղը:

Նյութը՝ mathnet.am կայքից

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.