Category Archives: Ընտրությամբ գործունեություն 2016-2017
Ընտրությամբ գործունեություն, դաս 8
Հոկտեմբերյան ֆլեշմոբի խնդիրների լուծում:
Ընտրությամբ գործունեություն, դաս 7
Ընտրությամբ գործունեություն. դաս 6
6-րդ դասարան
- 1 մ կողով խորանարդը կտրատել են 1 սմ կողով խորանարդիկների, այնուհետև շարել դրանք իրար կողքի, շարքով: Ի՞ նչ երկարություն կունենա շարքը:
- Արամը ինչ, որ թիվ բազմապատկեց 10-ով և ստացավ պարզ թիվ: Հայկը այդ նույն թիվը բազմապատկեց 15-ով և էլի ստացավ պարզ թիվ: Այդպիսին հնարավո՞ր է արդյոք:
- Ո՞րն է այն ամենափոքր բնական թիվը, որի քառակուսին սկսվում է 111-ով:
7-րդ դասարան Շարունակել կարդալ
Սեպտեմբերյան ֆլեշմոբի խնդիրների լուծումներ
Չորրորդ մակարդակ
Ընտրությամբ գործունեություն. դաս 5
Ընտրությամբ գործունեություն․ դաս 3
1. Ի՞նչ թվանշանով է վերջանում բոլոր եռանիշ թվերի գումարը: Հիմնավորել:
2. Արմենը տանից մինչև հարևան գյուղում բնակվող տատիկի տուն հեծանվով գնաց 2 ժամ 45 րոպե ավելի արագ, քան նույն ճանապարհը ոտքով գնաց նրա եղբայր Սուրենը: Ինչքա՞ն է երկու տների միջև եղած հեռավորությունը, եթե Արմենի արագությունը հեծանվով 15կմ/ժ է, իսկ Սուրենինը ոտքով՝ 4կմ/ժ:
3. AB հատվածի երկարությունը 4սմ է: AB հատվածի վրա տրված են C և D կետերն այնպես, որ AC:CD=1:2, CD:DB=2:3: Գտնել CD հատվածի երկարությունը:
Ընտրությամբ գործունեություն․ դաս 2
6-րդ դասարան
Խնդիր 1. Ո՞րն է այն նվազագույն երկնիշ թիվը, որը հնարավոր չէ ներկայացնել երեք տարբեր միանիշ թվերի գումարի տեսքով:
1)23 2)11 3)25 4) 29
Խնդիր 2. Վաճառականը 56000 դրամով գնեց 134 մետր կտոր (սև և սպիտակ): Պարզել, թե քանի՞ մետր սպիտակ կտոր գնեց վաճառականը, եթե սև կտորի մետրն արժե 500 դրամ, իսկ սպիտակ կտորի մետրը՝ 300 դրամ:
Խնդիր 3. Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝ 140լ: Քանի լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն: Շարունակել կարդալ
Ընտրությամբ գործունեություն. դաս 1
Խնդիր 1. Ճանճն ունի 6 ոտք, իսկ սարդը 8 ոտք: 2 ճանճը և 3 սարդը ունեն նույնքան ոտք, որքան 10 թռչունը և
1) 2 կատուն 2) 3 կատուն 3) 4 կատուն 4) 6 կատուն
Խնդիր 2. Արմենը մաթեմատիկայից ստացել է երեք գնահատական, որոնց միջին թվաբանականը 8 է։ Եվս մեկ գնահատական ստանալուց հետո նրա գնահատականների միջինը դարձավ 7։ Ի՞նչ գնահատական ստացավ Արմենը։
1) 4 2) 5 3) 6 4) 8