My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Գրում են տեխնոճամբարականները․ «Գագարին» կլաստեր

Թողնել մեկնաբանություն

«Գագարին» կլաստեր, դեպի Արատես ճանապարհին

Օգոստոսի 1-4-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ՏՏ լաբորատորիան Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպել էր ամենամյա, բաց ՄՍԿՀ տեխնոճամբար 2022-ը։

Ճամբարին հայտ էին ներկայացրել 70-ից ավելի սովորողներ և ներկայացրած ՏՏ ստարտափ գաղափարներից առանձնացվել է 41 սովորողի նախագծերը։ Տեխնոճամբարին մասնակցելու հնարավորություն են ստացել նաև «Գագարին» կլաստերի 16 սովորող և 2 ուսուցիչ։

Սովորողները և ուսուցիչները սոցիալական ցանցերում կիսվել են ճամբարային տպավորություններով։ Համեցեք, կարդացեք սովորողների գրառումները․

Ես Էլենն եմ, Գագարին կլաստեր ջոկատից։ Այս ճամբարը շատ տպավորիչ էր, ես այն կհիշեմ։ Տպավորիչ էր նրանում, որ ես ձեռք բերեցի բազում ընկերներ, շատ հետաքրքիր էր, ճամբարից ձեռք բերեցի բազում գիտելիքներ և մեծ ուժ։ Կիսվեցի նաև իմ ստարտափով։ Եվ ես ամենից շատ հավանեցի «Սևանի էկոլոգիական խնդիրները» և «Մեդիագիտություն» սեմինարները, ինչպես նաև դեպի Սմբատաբերդ քայլարշավը։ Ժամանակը շատ արագ ացավ։ Կարելի է ասել շատ հավես ճամբար էր։

Էլեն, Գագարինի մ/դ, 8-րդ դասարան

Ճամբարականներից փորձառուն ես էի՝ երկրորդ տարին էր, որ մասնակցում էի տեխնոճամբարիյն։ Այս տարվա տեխնոճամբարս անցավ ավելի հագեցած ու հետաքրքիր, նոր ընկերներ, նոր գիտելիքներ, խաղեր, պարեր տիկին Լուսիկի համեղ ուտելիքները, սառը ձմերուկը, շոգից հալված, բայց համեղ պաղպաղակը․․․Ունեցանք դասեր ընկեր Սերգեյի, ընկեր Սիրանուշի, ընկեր Հերմինեի հետ։ Ինձ ամենից շատ դուր եկան ընկեր Հերմինեի դասերը՝ Մեդիագրագիտության և ֆոնդհայթայթման դասը։ Մյուս ճամբարականներին ներկայցրել եմ իմ ստարտափ գաղափարը։ Արցախից ունեցա լիքը ընկերներ։ Նորից բարձրացա Սմբատաբերդ ու զգացողություններս էլ ավելի սուր էին ինչպես առաջին անգամն էր և կապ չուներ, որ 2-րդ անգամն էր։ Նաև նշեցինք իմ սիրելի ընկեր Նելլիի ծնունդը։ Կցանկանամ գալ 3-րդ և ավելի անգամներ։ Սիրում եմ ձեզ շատ։ Կկարոտեմ ❤

Նարինե, Գեղամավանի մ/դ, 11-րդ դասարան

Այս ճամբարը ինձ տվեց շատ լավ հիշողություններ, նոր ընկերներ, գիտելիքներ։ Սովորեցինք բազում հայկական ժողովրդական պարեր, ևս մեկ անգամ համոզվելով, թե ինչքան մեծ ու բազմաբովանդակ է մեր մշակույթը։ Մենք բարձրացանք Սմբատաբերդ` այդ բարձունքից տեսնելով Արատեսն իր ողջ գեղեցկությամբ։ Ունեցանք «Մեդիագրագիտություն», «Չիպերի նախագծում», «Սևանի հիմնախնդիրը», «Հայաստանի թռչունները», «Ինչպես դիմել արտասահմանյան բուհեր», «Ֆոնդեր ստարտափների համար» թեմաներով դասընթացներ, որոնք ընդլայնեցին մեր գիտելիքները։ Ճանաչեցինք Հայաստանում բնակվող մի շարք յուրահատուկ և հետաքրքիր թռչուններին, միասին քննարկեցինք Սևանի հիմնախնդիրը և հնարավոր լուծումները, բավականին մեծ տեղեկատվություն ստացանք արտասահմանյան բուհերի մասին, ինչը հետագայում մեզ կօգնի մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ուրախ եմ, որ մասնակցեցի Արատեսյան տեխնոճամբար 2022-ին։

Լիլի, Սևանի թիվ 3 հ/դ, 8-րդ դասարան

Երեք անմոռանալի օրեր անցկացրի Արատեսում։ Դասերը օգտակար լինելուց բացի նաեւ հետաքրքիր էին։ Դասերից զատ շատ հետաքրիր էր անցում օրվա մյուս մասը։ Կազմակերպվում էր հետաքրքիր խաղեր, զրույցներ ու նաև շա՜տ հետաքրիր էին խարույկի շուրջ զրույցները։ Սննդակարգը բավականին լավ էր, դժգոհություններ չկան, միայն կարող եմ ասել, որ շատ համեղ էր ամեն բան։ Ես ճամբարի ընթացքում ներկայացրել եմ նաև իմ ՏՏ նախագիծը։ Կփորձեմ օգտվել ֆոնդերի կայքերից և իրականացնել իմ գաղափարը։

Սիլվա, Սևանի ավագ դպրոց, 11-րդ դասարան

Բարև, ես Գագարին կլաստեր ջոկատից եմ` Հակոբյան Կարինեն: Ինձ դուր եկավ ճամբարի անձնակազմը: Ձեռք բերեցի գիտելիքներ բոլոր սեմինարներից: Ինձ ավելի դուր եկավ «Հայաստանի թռչունները» սեմինարը: Սովորեցինք մեր ազգային պարերը և երգերը։ Ամենակարևորը՝ ինձ զարմացրեց Վայոց ձորի բնության գեղեցկությունը։ Եղանք Սմբատաբերդում, Խաչոց ձորում, Արատեսի վանական համալիրում։ Այնտեղ քահանայի օրհնությունը ստացանք, ով եկել էր Երուսաղեմից։ Ես շատ ուրախ եմ որ մասնկաիցել եմ այս ծրագրին և հույս ունեմ, որ մենք դեռ կհանդիպենք:

Կարինե՝ Գագարինի մ/դ, 8-րդ դասարան

Ես Սաղաթելյան Ռուսլանն եմ։ Գագարին կլաստեր թիմի հետ օգստոսի սկզբին մասնակցեցի ՏՏ ստարտափ նախագծերի ճամբարին։ Ճամբարի ընթացքում ընկեր Սերգեից իմացա բազմաթիվ նորություններ ՏՏ ոլորտից, որոնք կարծում եմ ինձ հետագա ուսման մեջ օգտակար կլինի։ Ձեռքբերեցի նոր ընկերներ՝ մասնավորապես Արցախից։ Շնորհակալություն բոլորից, հանձինս Արատես դպրական կենտրոնից և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, որ ինձ հնարավորություն ընձեռնեց լինել Արատեսում և այդ կարևոր ճամբարին մասնակցել։

Ռուսլան՝ Գագարինի մ/դ, 11-րդ դասարան

Գագարին կլաստեր ջոկատի մասնակիցներից Մարտոյան Հայկն եմ: Ճիշտ է պասիվ եմ եղել ճամբարում, սակայն հետաքրքիր և հաճելի օրեր են եղել, ամենամեծ ձեռքբերումս եղել է Սմբատաբերդի բարձրունքի հաղթահարումը, որը մեծ հաճույքով նվաճեցի։ Ճամբարում այդ 4 օրերի ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ և գիտելիքներ։ Շնորհակալություն կազմակերպիչներին և բոլոր ճամբարականների։ Եթե մյուս տարի էլ կազմակերպվի, ես կրկին կմասնակցեմ և ավելի ակտիվ կլինեմ։

Հայկ՝ Գագարինի մ/դ, 10-րդ դասարան

Ես Գագարինից եմ, անունս Նարեկ է։ Օգոստոսի 1-4-ը մասնակցել եմ ՏՏ ստարտափ մտքերի, ծրագրերի ճամբարին։ Ես այդ ոլորտում սկսնակ եմ ու ճամբարին շատ նոր ձեռքբերումներ ունեցա։ Շատ դուր էր եկել, երբ մասնակիցները ներկայացնում էին իրենց ստարտափ ծրագրերը և կազմակերպվում էր քննարկումներ։ Կարևոր էր նաև, որ վերջապես բարձրացա Սմբատաբերդ։ Տուն վերադառնալիս բարձրացանք նաև Բերդկունքի ամրոցը։ Չնայած ամրոցը իմ մարզում է, բայց ես առաջին անգամն էի այնտեղ։ Շնորհակալություն կազմակերպիչներին։

Նարեկ՝ Գագարինի մ/դ, 8-րդ դասարան

Լինելով ստարտափ գաղափարների ճամբարի մասնակից՝ շնորհակալություն եմ ասում ինձ տեխնոճամբարում ընդգրկելու համար։ Ճամբարը շատ հետաքրքիր և արդյունավետ էր, քանի որ ձեռք բերեցի նոր ընկերներ և նոր գաղափարներ։ Ինձ շատ դուր է եկել Արատեսը իր գեղեցիկ բնությամբ, կցանկանայի, որ այսպիսի ճամբարները լինեն շատ ու շարունակական։ Ես իմ անմոռանալի տարեդարձը անցկացրեցի Արատեսում, որը ինձ անակնկալ մատուցեցին Գագարին կլաստեր խմբի անդամները։ Շորհակալություն Սեբաստացի կրթահամալիրին և «Դար» հիմնադրամին՝ հովանավորելու համար։

Ժիրայր՝ Գագարինի մ/դ, 8-րդ դասարան

Տեխնոճամբարն անցկացրեցի` նոր ընկերներ ձեռք բերելով և ուրախ ու աշխույժ ժամանակ անցկացնելով։ Ճամբարի արդյունքում ամենակարևոր ձեռքբերումներիցս են ինքնուրույնությունը և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու արագ հմտությունը։ Այդ երեք օրվա ընթացքում ճամբարում անցկացրած ժամանակը հաճելի տպավորություն թողեց ինձ վրա, ունեմ լավ տպավորություններ, շատ հաճելի էր լսել և աշխատել ուսուցիչների հետ։ Աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները շատ հրաշալի էին և ընկերական։

Կամո՝ Սևանի թիվ 3 հ/դ, 9-րդ դասարան

Օգոսոսի 1-4 Գագարին կլաստեր խումբը մասնակցել է ՄՍԿՀ տեխնոճամբարին, որտեղ սաները մասնակցեցին բազմաթիվ ՏՏ դասընթացների, ներկայացրին և քննարկում կազմակերպեցին իրենց ստարտափ գաղափարների շուրջ։ Օրերը շատ հագեցած և հետաքրքիր էին անցնում։ Գագարին կլաստեր խմբի անդամները ձեռք բերեցին նոր ընկերներ և նոր գաղափարներ։ Բոլոր ճամբարականների հետ հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձրունքը և վայելեցինք Վայոց Ձորի չքնաղ բնությունը։ Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, Արատեսի դպրական կենտրոնին և «Դար» հիմնադրամին։

Արմինե Եղիազարյան, ուսուցիչ

Շարունակելի ․․․

Հ․Գ․ Ո՞վ ասաց, որ ՏՏ ոլորտով մեծ մասամբ տղաներն են հետաքրքված:

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.