My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Հանրակրթական Դիջիթեք 2017 ստուգատեսի վերլուծություն

Թողնել մեկնաբանություն


edudigitech

Եթե տարիներ առաջ աշակերտը գնում էր դպրոց գիտելիքներ ստանալու համար, ապա այսօր այդ գիտելիքները դադարել են ինքնին նպատակ լինելուց: Իմանալը դեռևս չի նշանակում, որ սովորողը պատրաստ է կիրառելուն: Եվ այս ամենը վերջին տարիներին հասարակության մեջ ձևավորել է նոր պատկերացումներ կրթության հիմնական նպատակների մասին: Այդ պատկերացումներին և պահանջմունքներին համապատասխան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձևավորվել և զարգանում է նորարար կրթական համակարգ` մոբիլ դպրոց` միտված թափանցելու համաշխարհային կրթական տարածք: Տեղի է ունենում կրթության արդիականացում` առաջարկելով նոր մոտեցումներ, տարբեր բովանդակություններ` օրեցօր զարգացող թվային տեխնիկայի օգնությամբ: Նորարար այսպիսի պայմաններում ուսուցչին մնում է առանց որևէ ջանք ու եռանդ խնայելու օգտագործել թվային կրթական տեխնոլոգիաների ամբողջ զիանանոցը` բարելավելով սեփական աշխատանքի արդյունավետությունը և ապահովելով 21-րդ դարի հասարակության պահանջները: Պարզ է, որ մեր երկրի կրթական համակարգում ինչքան շատ ներդրվի և զարգանա նորարար մանկավարժությունը, այնքան շուտ կձևավորվի զարգացած, համերաշխ և քաղաքացիական հասարակություն:

Մեդիակրթության արդյունքում կրթությունը սովորողների համար դառնում է գրավիչ, որովհետև ուսուցիչ-համակարգիչ-աշակերտ ավելի օբյեկտիվ կապի միջոցով վերանում է հոգեբանական լարվածությունը ուսուցիչ-աշակերտ սուբյեկտիվ կապից, բարձրանում է աշակերտական աշխատանքի արդյունավետությունը, ընդլայնվում է ստեղծագործական աշխատանքի հնարավորությունները, մեծանում առարկայական լրացուցիչ գիտելիքների կուտակման հնարավորությունը դպրոցի պատերի ներսում: 

«Հանրակրթական դիջիտեք 2017. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» բաց, ամենամյա ստուգատեսը թվով 9-րդն էր, որի կազմակերպիչ-պատասխանատուն կրթահամալիրի ծրագրավորողների ակումբն էր: Ընդհանուր առմամբ ստուգատեսն ամբողջ մեկ տարվա աշխատանքների ամփոփում-ներկայացում  է, փորձի փոխանակում և իհարկե՝ ավելի արդյունավետ աշխատանքների նոր մեկնարկ: Ստուգատեսը բաց է, և ամեն տարի ստուգատեսին ընդունվում են 1000-ից ավելի հայտեր, որոնց թվում Հայաստանի տարբեր դպրոցներից, Արցախից և այլ երկրներից:

Դիջիթեք 2017-ին 13 անվանակարգում գրանցվեց 1509 հայտ՝ հետևյալ աշխարհագրությամբ.

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ 1499 հայտ
  • Ծաղկաձորի միջնակարգ դպրոց՝ 3 հայտ
  • Երևանի թիվ 155-րդ դպրոց՝ 2 հայտ
  • Վանաձորի 5-րդ դպրոց՝ 1 հայտ
  • Ստեփանակերտի ավագ դպրոց՝ 1 հայտ
  • Թեոդոր Ռուզվելտի ավագ դպրոց (ԱՄՆ)՝ 1 հայտ
  • Sainte Aurélie (Ֆրանսիա)՝ 1 հայտ
  • Թիվ 38-րդ մանկապարտեզ՝ 1 հայտ

Թվում էր թե յուրաքանչյուր տարի մեծանալու է այլ դպրոցների ներգրավվածության մակարդակը, բայց պատկերն այլ է: Որքան էլ, որ ներկայացվում է թվային գործիքների կրթության մեջ ներդրումների մասին, ուսուցիչների վերապատրաստումների և այլ ծրագրերի մասին, այնուամենայնիվ  Հայաստանի հանրակրթական դպրոցներում մեդիայի օգտագործումը սահմանափակվում է միայն ինֆորմատիկայի կաբինետով և ինֆորմատիկայի մեկ ուսուցչով:

Իսկ ներկրթահամալիրյան աշխարհագրության ցուցանիշները վերլուծելով կարող ենք եզրակացնել, որ կրտսեր դպրոցներում սովորողները, ուուցիչները ոգևորված են ստուգատեսներին մասնակցությամբ, անհատական համակարգիչը, ձայնագրիչը, ֆոտոխցիկը լիարժեքորեն օգտագործվում են որպես ուսումնական գործիքներ: Բայց այստեղ էլ անելիքներ դեռ կան՝ զգացվում է ինքնակրթության, նոր գործիքների յուրացման և կիրառման, ուսումնական նյութերի որակի պակասը:

Կարծում եմ՝ ամենամյա դիջիթեքի դերն ու նպատակն առավելապես պետք ուղղված լինի անհոգ շուրջտարյա աշխատանքին՝  վերապատրաստումներով, նոր գործիքների յուրացումով,  կրտսեր, բարեկամ, հարևան ընկերներին սեփական փորձի փոխանակումով:

Դիջիթեք 2017-ը՝ թվերով:

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.