My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Հեռավար ուսուցման հարթակներ


1. Canvas

Կարգավորելի, հուսալի, օգտագործման համար հեշտ հարթակ է, որը հնարավորություն է տալիս պատրաստել նաև ինտերակտիվ դասի նյութեր: Canvas- ը ստեղծվել է կարևոր նպատակով, որպեսզի հաստատություններն ու ուսուցիչները դյուրին դարձնեն փորձերը և նոր տեխնոլոգիաները հարմարեցնեն իրենց դասընթացներին: Canvas-ը, ինչպես և ուսուցման կառավարման ցանկացած այլ համակարգ, ունի հատկությունների երկար ցուցակ: Բացի հիմնական հատկություններից, ինչպիսիք են ՝ առաջադրանքների փոխանակումը, դասակարգումը, ծանոթագրության գործիքները, ծանուցումները, հետադարձ կապի ընտրանքները և այլն, այն ունի նաև գրաֆիկական վերլուծության, հաշվետվությունների գործիք : Վերլուծությունը ուսուցիչներին թույլ է տալիս չափել բովանդակության արդյունավետությունը, դիտել ուսման արդյունքը և միջամտել, երբ սովորողներին անհրաժեշտ է լրացուցիչ օգնություն: Հարթակը հիմնականում օգտագործվում է միջին և ավագ դպրոցներում, ինչպես նաև քոլեջներում և համալսարաններում:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Silicon Mountains համաժողով


Դեկտեմբերի 4-ին Երևանում առաջին անգամ կազմակերպեց Silicon Mountains համաժողովը։ Համաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Տեղեկատվական ու կոմունիկացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործատուների միությունը (ՏԿՏԳՄ) և VivaCell-MTS ընկերությունը: Միջոցառմանը հրավիրված էին տեղեկատվական ու կոմունիկացիոն տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ ճապոնացի գիտնական, ՏՏ ոլորտում միջազգային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Տակեո Կանադեն։ Մասնակիցները քննարկեցին կիբեռանվտանգության և ինտերնետի խնդիրները, արհեստական բանականության, ՏՏ զարգացումը։

Համաժողովին որպես հյուր ունեցանք մասնակցություն:

Ուղիղ եթեր համաժողովից:


Թողնել մեկնաբանություն

«Silicon Mountains» տեխնոլոգիական ֆորում


Օր՝ 4 Դեկտեմբերի 2019 թ, ժամը 09:00 – 16:30

Վայր՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճ

Ֆորումը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին։

Ֆորումի  շրջանակներում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի բիզնես համայնքին և պետական հատվածին կներկայացնեն և կքննարկեն առաջիկա տարիներին ակնկալվող մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները և ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։

Կրթահամալիրից մասնակիցներ՝

  • Անտոնյան Հերմինե. դասավանդող
  • Սերոբյան Տիգրան. 11-րդ դասարան
  • Կարոյան Վլադիմիր. քոլեջ