My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Արատեսի դպրական կենտրոնի 3D մոդելը


DSC09324

Վանաձորի Արմաթ խմբակի սովորող Նաիրի Հովակիմյանը Արատեսյան ստեղծագործական հավաքից հետո ներկայացնում է դպրական կենտրոնի մոդելի 3D մոդելը:

Տեսանյութը՝ այստեղ:


Թողնել մեկնաբանություն

Խաղաղ, ժպիտներով, լավագույն արդյունք


Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում սեբաստացիները սիրուն կազմակերպված, թեթև ու խաղաղ ժպիտներով  իրենց տարիքային խմբում գրանցեցին լավագույն արդյունք: Կեցցեն մեր սովորողները, շնորհավոր բոլորիս…

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Սեբաստացի ռոբոտը


DSC08764

Մայիսի 15-ին Մարմարյա սրահում ներկայացվեց Սեբաստացի ռոբոտը: Ռոբոտը ստեղծվել է սովորող-սովորեցնող նախագծի արդյունքում. ավագ դպրոցի սովորողներ` Տիգրանը, Նազելին, Վահեն և Գրիգորը հունվարից կրտսեր սեբաստացիների հետ ուսումնասիրում են ռոբոտների աշխատանքը, ծրագրային ապահովումը: Մեր Սեբաստացի ռոբոտի համար օգտագործվել են մոտորներ, հեռավորության սենսոր  և ծրագրավորվել է Mindstorms EV3 Programming ծրագրով։

Ռոբոտը հունիս ամսին կմասնակցի ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլին:  Մնացածը` տեսանյութում:

 

 


Թողնել մեկնաբանություն

Հանդիպում ՏՏ դասընթացի սովորողների հետ


20180205_134954

Ապրիլի 2-ին, ժամը` 13:00-ին, կրթահամալիրի ավագ դպրոցի ՏՏ լաբորատորիա կայցելեն Սինոփսիս Արմենիա ՓԲԸ կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը, ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և ՏՀՏԳՄ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Թանգյանը:

Այցի նպատակն է հանդիպել ՏՏ դասընթացի սովորողների հետ, լսել նրանց առաջարկությունները, ծանոթանալ դասնընթացի ընթացքում ծագած խնդիրներին:


Թողնել մեկնաբանություն

«Տեխնովացիա Հայաստան 2019»


34877778_1261468963984873_3260681343683526656_n

Հոկտեմբերի 22-մարտ 1

«Technovation»–ը Iridescent շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները: «Technovation» միջազգային ծրագիրը  հովանավորվում է Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo, CA Technologies, Lemann Foundation, AVG Technologies, SAP eBay ընկերությունների կողմից:

Շարունակել կարդալ

ԴիջիԹեք էքսպո 2018

Թողնել մեկնաբանություն


 

DSC08010

Գնացինք, տեսանք, ուրախացանք, ոգևորվեցինք, ու որպես ՏՏ ոլորտը մի մասնիկ՝ նախագծեցինք մեր հնարավորություններն ու անելիքները ոլորտի զարգացման համար:

View the pictures →

This gallery contains 0 photos