My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Տեղեկատվական տեխնոլոգիաները դպրոցում


20180228_135628

Տեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգիչը կարևոր տեղ են զբաղեցնում ուսումնական գործընթացում՝ ընձեռելով նոր հնարավորություններ ուսուցիչներին և սովորողներին:  Ժամանակակից հասարակությունը կրթական հաստաություններին նոր մարտահրավերներ է առաջադրում, որոնք կապվում են տեղեկատվության հոսքի աճի հետ և պահանջվում է կրթական համակարգի արդիականացում: Եվ թվում է, թե դպրոցներում ինֆորմատիկա առարկայի դասավանդմամբ հաղթահարվում են ժամանակակից թվային աշխարհի մարտահրավերները: Բայց իրականում դա կյանքի հետ հետ ոչ մի կապ չունեցող և դեպի փակուղի տանող ճանապարհ է: Առարկայի բովանդակությունը բացառապես մայքրոսոֆթի առաջարկած ծառայություններն են և որոշ համակարգչային ծրագրեր, որոնց կարելի է ծանոթանալ կարճ ժամանակահատվածում՝ ինքնակրթությամբ: Կարելի է ասել, որ այսօրվա ինֆորմատիկա առարկայի դասագրքերը դարձել են բացառապես անպիտան: Ավելին, թերևս հնարավոր չի մի հեղինակի մի դասագիրք տեղեկատվական տեխնոլոգիաների համար, որ ներկայի պահանջներին բավարարի:

Շարունակել կարդալ

Advertisements


Թողնել մեկնաբանություն

Այլընտրանքային մանկավարժության օրինակ. Պիտեր Գրեյ


DSCN4974-e1517742199374

Պիտեր Գրեյը պատմում է հետաքրքիր փորձերի, տարրական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման և ուսուցիչների մաթեմատիկական գիտելիքների մասին: Հեղինակի համարձակ գաղափարի առաջին փորձը  երեխաներին մինչև միջին դպրոցը մաթեմատիկա չդասավանդելն է, ըստ էության դա այլընտրանքային  մանկավարժություն է: Աշակերտները, ովքեր մասնակցել են փորձարկմանը, ավելի լավ էին հասկացել տեքստային առաջադրանքների բովանդակությունը և արագ հասել էին իրենց հասակակիցներին, ովքեր մի քանի տարի ավելի երկար էին ուսումնասիրել մաթեմատիկան: Ըստ երևույթին, ազատ կրթությունը  երեխային տալիս է ավելի իրատեսական պատկերացումներ աշխարհի մասին, քան դպրոցական ծրագրերի շրջանակները: Երկրորդ գիտափորձը ցույց է տվել, որ աշակերտների լավ մաթեմատիկական գիտելիքները հարուստ շրջանների դպրոցներում պայմանավորված չէ նրանով, որ նրանց հետ աշխատել են լավագույն ուսուցիչներ: Իրականում նրանց բարձր մակարդակի պատճառը լրացուցիչ տնային կրթություն է (գիտելիք, որը ձեռք է բերվում ընտանիքում և ոչ թե դպրոցում): Թվում է, թե դա ավելի ձեռնտու է և տալիս է ավելի շատ գիտելիքներ, քան լավ դպրոցը:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

ՏՏ նախագիծ` դպրոցականների հետ. մի քանի առաջարկություններ


f65eddeabec44a0cb4e5e44dd9ddd4bb

Վերջին 5 տարիների ընթացքում հասցրել եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 8-11-րդ դասարանների սովորողների հետ ստեղծել տասնյակ կրթական նախագծեր: Եվ այսպես, որոշեցի կիսվել իմ փորձով այս հոդվածում՝ հույս ունենալով նման հրատապ թեմայի շուրջ կառուցողական զրույցի: Հոդվածում  կփորձեմ բացահայտել ՏՏ նախագծի իրականացման տեխնոլոգիան՝ որպես ուսուցման ձև, ինչպես նաև անդրադառնալ տեխնիկական ասպեկտներին, որը կօգնի ձեր թիմին հասնել արդյունքի:

Եկեք առաջին հերթին որոշենք, թե ինչ է նախագիծը: Կրթության ոլորտում նախագծային գործունեության մասին այսօր աշխարհում շատ են խոսում և փորձում են այս մեթոդն առավել հաճախ օգտագործել ուսուցման գործընթացում, որն անձամբ ես ողջունում եմ: Ինչու՞: Ամեն ինչ շատ պարզ է:  Կարճ ժամանակում թիմի հետ միասին ստեղծում եք ապրանք, և ձեր սովորողները միևնույն ժամանակ նոր բան են սովորում:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Նոր գործիք՝ նոր հնարավորություններով


Google-Classroom-Free-Learning-Management-System

Վերջերս անընդհատ փնտրտուքների մեջ էի. ուսումնական պրոցեսի կազմակերպման և կառավարման համար փորձում էի գտնել նոր գործիքներ: Եվ կրկին օգնության եկավ Google-ը՝ իր նոր կրթական միջավայրով: Միջավայրը, գործիքը փորձարկում ենք Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ:

Ներկայացնում ենք Google Classroom- ի հիմնական առանձնահատկությունների ցանկը.

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

«Մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագրով ուսուցումը կրթահամալիրում


Հեղինակային մանկավարժության հեղինակների set_character_styleամենամյա մայիսյան 12-րդ հավաք 

Մայիսի 10-13, 2017թ

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Հանրակրթական Դիջիթեք 2017 ստուգատեսի վերլուծություն


edudigitech

Եթե տարիներ առաջ աշակերտը գնում էր դպրոց գիտելիքներ ստանալու համար, ապա այսօր այդ գիտելիքները դադարել են ինքնին նպատակ լինելուց: Իմանալը դեռևս չի նշանակում, որ սովորողը պատրաստ է կիրառելուն: Եվ այս ամենը վերջին տարիներին հասարակության մեջ ձևավորել է նոր պատկերացումներ կրթության հիմնական նպատակների մասին: Այդ պատկերացումներին և պահանջմունքներին համապատասխան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձևավորվել և զարգանում է նորարար կրթական համակարգ` մոբիլ դպրոց` միտված թափանցելու համաշխարհային կրթական տարածք: Տեղի է ունենում կրթության արդիականացում` առաջարկելով նոր մոտեցումներ, տարբեր բովանդակություններ` օրեցօր զարգացող թվային տեխնիկայի օգնությամբ: Շարունակել կարդալ