My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Ընտրությամբ գործունեություն․ դաս 4


Խնդիր 1. Տատիկի ապրած տարիների քանակը հավասար է թոռնիկի ապրած ամիսների քանակին, իսկ նրանց տարիքների գումարը 78 է: Քանի՞ տարեկան է տատիկը:

1) 70 2) 39 3) 72 4) 68

Խնդիր 2. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:

1) 22 2) 10 3) 18 4) 20

Շարունակել կարդալ

Advertisements


Թողնել մեկնաբանություն

Ընտրությամբ գործունեություն, դաս 27


Բաց պարապմունք

IMG_20150428_122056IMG_20150428_122133

1. Ուղեղի մարզանք՝ թվային, տրամաբանական փազլների լուծում:

2. Մաթեմատիկա դասավանդողների համար նախատեսված ֆլեշ-մոբի խնդիրների քննարկում, լուծում:


Թողնել մեկնաբանություն

Ընտրությամբ գործունեություն, դաս 24.


1.Արմենը տանից մինչև հարևան գյուղում բնակվող տատիկի տուն հեծանվով գնաց 2 ժամ 45 րոպե ավելի արագ, քան նույն ճանապարհը ոտքով գնաց նրա եղբայր Սուրենը: Ինչքա՞ն է երկու տների միջև եղած հեռավորությունը, եթե Արմենի արագությունը հեծանվով 15կմ/ժ է, իսկ Սուրենինը ոտքով՝ 4կմ/ժ:

2. AB հատվածի երկարությունը 4սմ է: AB հատվածի վրա տրված են C և D կետերն այնպես, որ AC:CD=1:2, CD:DB=2:3: Գտնել CD հատվածի երկարությունը:

3. Գտնել այն բոլոր եռանիշ թվերը, որոնց երկրորդ թվանշանը ջնջելուց հետո ստացված երկնիշ թիվը 12 անգամ փոքր է, քան սկզբնական եռանիշ թիվը: Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Ընտրությամբ գործունեություն, դաս 23


1. Ո՞րն է ամենամեծ քառանիշ թիվը, որի թվանշանների գումարը պարզ թիվ է:

1) 995  2) 9994    3) 9998    4) այլ թիվ:

2. Քանի՞ բաժանարար ունի 2520 թիվը:

1) 6       2) 12          3) 28       4) 48 Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Ընտրությամբ գործունեություն 22


1. Գտնել 122•6•56•456•3456•23456•123456 + 93•67•23•85 — 36•63 թվի վերջին թվանշանը:

1) 1

2) 7

3) 8

4) 9

2. Արշավորդը Երևանից քայլելով մեկնեց Դելի՝ օրական անցնելով 40կմ ճանապարհ: Երկու օր անց Երևանից նույն ուղղությամբ ուղևորվեց նրա ընկերը՝ օրական կտրելով 46կմ ճանապարհ: Պարզել, թե առաջինի ճանապարհ ընկնելուց հետո որերո՞րդ օրվա ընթացքում ընկերները կհանդիպեն: Շարունակել կարդալ