My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)


Թողնել մեկնաբանություն

Մաթեմատիկական լավագույն կայքերը


www.weareteachers.com-ը ներկայացնում է մաթեմատիկա ուսուցանող լավագույն կայքերը: Այս կայքերում կգտնեք խաղեր, գործնական առաջադրաքներ, գնահատման գործիքներ և անհրաժեշտը մասնագիտական զարգացման համար:

1. ALEKS

Կայքը վճարովի է, նախատեսված է 3-12-րդ դասարանի սովորողների համար: Կայքում հարեցերի միջոցով որոշվում է սովորողների կարիքները և ուղղորդում դեպի այն թեմաները, որոնք պետք է սովորողը սովորի:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Հանրակրթական Դիջիթեք 2020


Նախագիծ

Հանրակրթական դիջիթեք 12-րդ միջազգային ստուգատես

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝                          ՀՀ   ԿԳՄՍՆ
Պաշտոնական կայք      edudigitech.mskh.am

Հանրակրթական դիջիթեքը ՏՀՏ միջոցների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որտեղ նյութ կարող է ներկայացնել ցանկացած ոք և ակնկալել հանրայնացում, աշխատանքի գնահատում և արդյունքերի տարածում: Ստուգատեսին մասնակցելու համար պետք է ունենալ ՏՀՏ միջոցներով կազմակերպված դաս, նախագիծ, ներկայացում, հոդված, մեթոդական մշակում կամ դրանց իրագործման ընթացքը ներկայացնող տեսանյութեր, ապա լրացնել հայտը: Ստուգատեսին հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ… Ստուգատեսն ամփոփվում է փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

“Technovation Families” արհեստական բանականության տեխնոլոգիական մրցույթ


“Technovation Families” –ը “Technovation” շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել ընտանիքներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով արհեստական բանականության վերաբերյալ ստացած գիտելիքներն ու հմտությունները:

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Լինուքս ադմինիստրավորման հիմունքներ դասընթացի ամփոփում


Դասընթացը մեկնարակել է մայիսի 8-ին, ավարտվել՝ հունիսի 27-ին։ Մասնակցել են 8 մասնակից՝ 3 դասավանդող, 5 սովորող։ Հաշվառումը կատարվել է այստեղ։

8 պարապմունքի ընթացքում դասընթացավար Կարապետ Կույումջյանը ներկայացրել է.

  • Լինուքս ՕՀ-ի էվոլյուցիան, հայտնի տարբերակները,
  • հրամանային տողեր,
  • դիրեկտորիաներ և ֆայլերի կառավարում,
  • պրոցեսներ, սարքավորումների կառավարում:

Այսպիսով, որպես դասընթացի արդյունք կարող ենք գրանցել, որ դասավանդողները և սովորող Գեղամ Քեշիշյանը սերվերի խափանման դեպքում կարող են կապ հաստատել Կարապետի հետ և հեռահար կատարել մասնագետի հրահանգները:


Թողնել մեկնաբանություն

Հաղորդում՝ ՌՀՕ 2019-ից


64677662_10156484729383087_3607014114724937728_o

Մերգելյան ինստիտուտի Էքսպո կենտրոնում այս պահին ընթանում են ՌՀՕ 2019 ազգային փուլի մասնակից թիմերի նախապատրաստական աշխատանքները՝ ռոբոտների փորձարկումները մրցութային դաշտերի վրա: Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Հավաքից հավաք


57188204_10157220710189711_6348200880281485312_o

2018-19 ուս. տարվա արդյունքներ, հավաքից հավաք գործունեության հաշվետվություն

  1. «Տեխնովացիա Հայաստան 2019»

  2. Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա 201
  3. «Բլոքլի խաղեր»
  4. «Քան» ակադեմիան` կրթության հարթակ
  5. «Հավեսին սենյակ» Զորակ գյուղում

Շարունակել կարդալ


Թողնել մեկնաբանություն

Ուսուցումը արտադրությամբ


18-31

Արտադրական ուսուցումը դպրոցում ամբողջ կրթական գործընթացի մի մասն է, որը ծառայում է սովորողների ինքնության բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը՝ նախապատրաստելով գործնական կենսաձևին։ Սովորողն ընդլայնում է ընկալումների և գաղափարների շրջանակը, բարելավում է ճանաչողական ունակությունները, զարգացնում է գիտելիքներն ինքնուրույն ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու ունակությունը: Կարելի է եզրակացնել, որ արտադրական ուսուցումը իրականացնում է կրթության կարևոր նպատակը. աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում սաներին սովորոցնում է ինքնուրույնություն և հաստատակամություն, զինում է նախագծելու և կոմպլեքս աշխատաքներ իրականացնելու ունակությամբ: Շարունակել կարդալ