My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

“Technovation Families” արհեստական բանականության տեխնոլոգիական մրցույթ

Թողնել մեկնաբանություն


“Technovation Families” –ը “Technovation” շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել ընտանիքներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով արհեստական բանականության վերաբերյալ ստացած գիտելիքներն ու հմտությունները:

 “Technovation Families” միջազգային ծրագիրը  համագործակցում է UNESCO, UN Women կազմակերպությունների հետ և հովանավորվում է Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo ընկերությունների կողմից:

  • 2019թ-ին Հայաստանը առաջին անգամ մասնակցում է այս ծրագրին:
  • Google, NVIDIA  և Adobe հայտնի կազմակերպությունների կողմից մշակած ծրագրի շնորհիվ ծնողներն ու երեխաները կբացահայտեն արհեստական բանականությունը, թե ինչով է նման կամ  տարբերվում մարդը արհեստական բանականությունից, ինչ են տվյալները և ինչու են կարևոր, ինչ է մեքենայական ուսուցումը և ավելին:
  • Տաս շաբաթյա ուսուցման ընթացքում դասընթացավարների, համայնքային առաջնորդների, մենթորների, տեխնոլոգիական մասնագետների օգնությամբ մասնակիցները անվճար կսովորեն, կփորձեն և կօգտագործեն արհեստական բանականությունը տարբեր խնդիրներ լուծելու համար:
  • Որպես վերջնական մարտահրավեր, ընտանիքները կօգտագործեն արհեստական բանականությունը `լուծելու իրենց համայնքային  մի խնդիր, Կայուն զարգացման նպատակների հիմնախնդիրներից բխող` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, նաև  ուղղորդված կլինեն լուծելու ցանկացած սոցիալական այլ խնդիր:
  • Արդյունքում թիմերը կմասնակցեն մրցույթի և  հաղթող թիմին հնարավորություն կընդձեռնվի  մասնակցելու Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում կայանալիք համաշխարհային մրցանակաբաշխությանը:
  • Համաշխարհային առաջնությանը մասնակցելու փաթեթները կընդունվեն  2019 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի հունվարի 9-ը:
  • Թիմերը բաղկացած կլինեն նվազագույնը երկու հոգուց՝ ծնողներից մեկը և երեխան և առավելագույնը վեց հոգուց՝ մայր, հայր և չորս երեխա: Կձևավորեն “ավագ” կամ “կրտսեր” խմբեր ըստ  տարիքային սահմանափակումների`
    • 8-11  տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները կձևավորեն  “կրտսեր” խմբի թիմեր, մասնակից երեխաների տարիքը 2020թ.-ի հունվարի 1–ին չպետք է գերազանցի 11-ը։
    • 12-16 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները կձևավորեն  “ավագ” խմբի թիմեր, մասնակից երեխաների տարիքը 2020թ.-ի հունվարի 1–ին չպետք է գերազանցի 16-ը։

Կրթահամալիրի թիմերը՝

Ընթացքը.

Արդյունքում՝

ներկայացել է Սերոբյանների ընտանիքը:

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s