My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

«Կոնֆլիկտների զգայունություն» թեմայով եռօրյա դասընթացից

Թողնել մեկնաբանություն


Հոկտեմբերի 8-10-ը Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից Երևանում կազմակերպվեց «Կոնֆլիկտների զգայունություն» թեմայով եռօրյա դասընթաց ՔՀԿ-ների համար: Դասընթացի բանախոսներն էին միջազգային փորձագետներ Լարիսա Սոտիևան և Ջուլիետ Սքոֆիլդը: Սեմինարի առաջին օրը փորձագետները մասնակիցներին պատմեցին հակամարտությունների, կարծրատիպերի վերլուծության ուղիների մասին և այն մասին, թե ինչ կարևոր է ՔՀԿ-ների համար ունենալ հակամարտությունների լուծման և տրանսֆորմացիային ուղղված ռազմավարություններ։ Կազմակերպվեց խմբային աշխատանք՝ «կոնֆլիկտազգայուն լինզաների» օգտագործմամբ:

Երկրորդ օրը բանախս-փորձագետները ներկայացրին կոնֆլիկտի նկատմամբ զգայունության և կոնֆլիկտի վերլուծության միջև կապը, մեր ամենօրյա աշխատանքներում կոնֆլիկտի նկատմամբ զգայուն մոտեցումները: Վազգեն Կարապետյանը (Եվրասիա համագործակցության հիմնադրամ) պատմեց միջսահմանային ծրագրերի շրջանակներում հաջողված և չհաջողված օրինակների մասին։
Օրը ավարտվեց ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո Նունե Սարգսյանը (Մեդիա նախաձեռնությունների կենտրոն) պատմեց, թե ինչպես կարելի է օգտագործել ժամանակակից մեդիա գործիքները խաղաղարարության գործում։

Երրորդ օրը բանախոս-փորձագետները ներկայացրին՝ ինչպես կարող է յուրաքանչյուրը օգտագործել կոնֆլիկտի նկատմամբ զգայուն մոտեցումը ծրագրերի և փոխհարաբերությունների արդյունքների օպտիմալացման նպատակով: Մասնակիցների կողմից առաջարկված կոնֆլիկտային իրավիճակների հիման վրա մշակվեցին կոնֆլիկտների նկատմամբ զգայուն մոտեցման ռազմավարություն։ Վերջում բոլորին տրվեց դասընթացի մասնակցության վկայական, բոլորը շնորհակալություն հայտնեցին և սեմինարից ինչ-որ չափով կոնֆլիկտազգայուն դարձած իրար ցտեսություն ասացին…

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s