My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Թեմա 1. Ծանոթություն անհատական համակարգիչներին

Թողնել մեկնաբանություն


Համակարգիչի բաղկացուցիչներն են՝ ֆիզիկական սարքավորումներն ու ծրագրերը: Սարքավորումներն են համակարգային բլոկը, մոնիտորը, ստեղնաշարը, մալուխները, տվյալների պահեստավորման սկավառակներ, դինամիկներ և տպիչները: Ծրագրային մասը՝ դա օպերացիոն համակագարն ու ծրարգրերն են: Համակարգային բլոկի ներսում տեղակայված են սնուցման բլոկը, կենտրոնական պրոցեսորով \նշակիչ\ պլատան \սալիկը\, տեսաադապտորը, կոշտ սկավառակը, ճկուն սկավառակների շարժաբերները և ներմուծման և ստացման այլ սարքեր: Համակարգչի համակարգային բլոկի իրանները տարբերվում են իրենց արտաքին ձևով ու տեսքով: Առավել տարածված են Mini Tower, Middle Tower, Full Tower իրանները, որոնք իրագործված են տարբեր բարձրությունների ուղղաձիգ կանգնակների տեսքով:

Полноразмерный вертикальный корпус Full-Size Tower(նկ.1) 

Компактный вертикальный корпус (նկ.2)

Моноблок(նկ.3)

Համակարգային բլոկը կազմված է հիմնական 5 սարքերից:

k3

1. Սնուցման բլոկ
2. Մայր պլատա
3. Պրոցեսոր
4. Օպերատիվ հիշողության պլատա
5. Կոշտ սկավառակ

Սնուցման բլոկ

Սնուցման բլոկները հիմնականում վաճառվում են համակարգային բլոկի հետ միասին:

  Սնուցման բլոկները լինում են տարբեր հզորությունների և տիպերի : Համակարգիչների վրա տեղադրվում են ելնելով համամակարգիչի հզորությունից:
Բոլոր տիպի սնուցման բլոկները կատարում են նույն ֆունկցիան , ապահովում են 3վ , 5վ, 12վ — լարում : Տարբեր տիպերի մեջ հիմնական տարբերությունն այն է , որ մի մասը երկար է աշխատում մի մասը շատ արագ շարքից դուրս է գալիս : Գների մեջ կա բավականին մեծ տարբերություն : Սնուցման բլոկների վրա որպես կանոն ամենաշուտը փչանում է օդմղիչը , սկսում է բարձր ձայն գալ և որոշ ժամանակ այդպես աշխատելուց հետո ընդհանրապես չի աշխատում :
Թանկ գին ունեցող սնուցման բլոկների վրա դրված է մեծ չափի , դանդաղ պտտվող օդմղիչներ :


Նրանք բավականին երկար ժամանակ են աշխատում և ամենակարևորը աշխատանքի ժամանակ բարձր ձայն չի գալիս :

Մայր պլատա

Մայր պլատան համարվում է համակարգչի հիմնական պլատան: Ներքին բոլոր սարքերը , օրինակ վիդեոքարտը , ձայնային պլատան … միանում են նրան : Վերջերս արտադրված բոլոր մայր պլատաների վրա կա ձայնային պլատա :  Լինում են մայր պլատաներ , որոնց վրա կա վիդեոքարտ , որոնք հիմնականում լինում են թույլ պարամետրերով :

  Մայր պլատաները ըստ համակարգիչի արտադրման տարեթվի և համակարգիչի հզորության լինում են տարբեր:

Համակարգչի մայր պլատան դա համակարգիչի ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է : Նրան են միացված բոլոր ներքին սարքերը հատուկ միացման տեղերով՝ միակցիչներով : Տարբեր միացման տեղերը ունեն տարբեր բնիկներ :


  Այս նկարում.
1-  վիդեոքարտի միացման բնիկ
2-  PSI բնիկ
3-  SATA բնիկ
4- չիփսետի բնիկներ
5-  սոկետ
6-  օպերատիվ հիշողության բնիկ

Վիդեոքարտի միացման բնիկ
Այդ բնիկները ըստ մայր պլատայի թողարկման լինում են տարբեր : Նրանց անվանում են PCI Express

  Լինում են PSIe x1, x4, x8, x16 :
 Ըստ բնիկների վիդեոքարտերը նույնպես լինում են տարբեր :

PSI բնիկներ

   PSI բնիկները ունիվերսալ բնիկներ են : Դրանցից միանում են մի շարք տարբեր սարքեր , ձայնային քարտեր , մոդեմներ , wifi — ադապտերներ , ինտերնետի LAN քարտեր , TV տյուներ և այլն : Վերջին ժամանակների մայր պլատաների վրա լինում են PSI miniբնիկներ , որոնք տեսքով նույնն են միայն կարճ են :
Ըստ դրա PSI սարքերն նույնպես լինում են 2 տիպի :

SATA բնիկներ
SATA բնիկներից հիմնականում միացնում են կոշտ սկավառակը ևDVD լազերային սկավառակի սարքը : SATA միակցիչները հին ATA միակցիչներից տարբերվում են արագ աշխատելով , ունեն 300 ՄԲ/վրկ ինֆորմացիա տեղափոխելու արագություն : Սրանք իրենց հերթին լինում են 2 տիպի SATA1  և  SATA2 :

Չիպսետ
Բառացի թարգմանած նշանակում է միկոսխեմաների հավաքածու : Այդ միկրոսխեմաները կառավարում են ամբողջ մայր պլատայի աշխատանքը : Հին պլատաներում եղել են 2 հատ չիպսետներ որոնք ունեցել են հարավային և հյուսիսային կամուրջներ , նոր պլատաների վրա հարավային կամուրջի դերը կատարում է կենտրոնական պրոցեսորը :

Սոկետ
Սոկետը դա այն բնիկն է որտեղ տեղադրվում է կենտրոնական պրոցեսորը : Սոկետները ըստ պլատայի թողարկման լինում են տարբեր :  Օրինակ AMD ֆիրմայի կենտրոնական պրոցեսորի համար նախատեսված պլատայի վրա չի տեղադրվի  INTEL ֆիրմայի կողմից արտադրված կենտրոնական պրոցեսոր, և հակառակը : Նույն ֆիրմայի համար նախատեսված հին պլատայի վրա չի տեղադրվի նույն ֆիրմայի նոր թողարկման կենտրոնական պրոցեսոր :

Օպերատիվ հիշողության բնիկներ
Օպերատիվ հիշողության բնիկները օպերատիվ հիշողության պլատաները տեղադրելու համար է : Ինչպես օպերատիվ հիշողության պլատաներն են տարբեր այնպես էլ օպերատիվ հիշողության բնիկներն են լինում տարբեր : Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են 3 տիպի . DDR , DDR2 , DDR3 : Նրանց տարբերությունը արագ և դանդաղ աշխատելու մեջ է : Առաջին հայացքից բնիկին նայելով շատ դժվար է նրանց տարբերել : Այդ բնիկները մայր պլատայի վրա լինում են մի քանի հատ : Ավելի նպատակահարմար է տեղադրել օրինակ. 2 հատ 1ԳԲ չափի օպերատիվ հիշողության պլատա , քան 1 հատ 2ԳԲ :
Մայր պլատաները ունեն օպերատիվ հիշողության չափի հետ կապված սահմանափակումներ : Եթե այդ չափից մեծ չափի օպերատիվ հիշողության պլատա տեղադրեք , այն չի աշխատի : Մայր պլատայի հետ տրվող գրքում այդ չափը գրած է լինում :

Հետևի վահանակը


Մայր պլատայի հետևի վահանակին կան հետևյալ բնիկները.

1-  մկի մնացման բնիկ
2-  ստեղնաշարի միացման բնիկ
3-  COM բնիկ
4- մոնիտորի միացման բնիկ
5-  USB բնիկ
6-  ձայնային բնիկներ
7-  LPT բնիկ
8-  LAN բնիկ

Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա չկա LPT և COM բնիկներ , քանի որ այն համարվում է հնացած :  Այժմ նրանց տեղը օգտագործվում էն USB բնիկները : Եթե ունեք նոր համակարգիչ և պետք է նրան միացնեք LPT կամ COM բնիկով աշխատող սարք , ապա դա կարող եք անել անցումային սարքերի միջոցով : Նրանց մի ծայրը USB է մյուս ծայրը LPT կամ COM : Դրանք վաճառվում են խանութներում և թանկ չեն :

USB

USB բնիկները ինչպես նաև նրանցով աշխատող սարքերը լինում են տարբեր սերիաների :

  Նրանք էլ իրենց հերթին լինում են տարբեր տիպերի USB1 , USB2 , USB3 : Նրանք տարբերվում են աշխատանքի արագությամբ : Համատեղիությունը հետևյալն է.
USB2 սարքը կարելի է դնել USB2-3 բնիկների վրա : USB3 սարքը չի աշխատի USB1-2 բնիկների վրա :

Պրոցեսոր

Կենտրոնական պրոցեսորը համակարգչի հիմնական պրոցեսորն է :


  Կենտրոնական պրոցեսորի արագությունով և հզորությունով են որոշում համակարգիչի հզորությունը , արագությունը և գինը :
Այսօր աշխարհում կա պրոցեսոր արտադրող հիմնական 2 ֆիրմա(Intel) և (AMD) :
Քանի որ կենտրոնական պրոցեսորը կարելի է համարել համակարգիչի սիրտը , և ամեն ինչը կախված է նրանից , ինչ ֆիրմայի արտադրած նոթբուք կամ համակարգիչ գնելու լինեք , ամեն դեպքում գնում եք նրանցից մեկը :
Քանի որ այն աշխատեու ընթացքում այն տաքանում է , նրա վրա դրվում է օգմղիչ:

 

Համակարգչի կենտրոնական պրոցեսորը դա համակարգիչի սիրտն է , համակարգչի  բոլոր ինֆորմացիայի մշակումը  կատարում է նա :
Պրոցեսորը իրենից ներկայացնում է միկրոսխեմա , որի մեջ գտնվում է միլիոնավոր տրանզիստորներ : Այն տեղադրվում է մայր պլատայի վրա , սոկետի մեջ :
Տարբեր սերունդների պրոցեսորները ունեն տարբեր չափեր և ձևեր , դրա հետևանքրվ մայր պլատաների սոկետ բնիկները նույնպես լինում են տարբեր :

 

Հին սերնդի պրոցեսորների սոկետին միանալու ոտիկները գտնվում եին պրոցեսորի վրա : Նոր սերնդի պրոցեսորների միացման ոտիկները այնքան շատացան , որ նրանք տեղադրվում են մայր պլատայի սոկետ բնիկի վրա :
Պրոցեսորների հիմնական բնութագրերն են տակտային հաճախականությունը և ԿԵՇ ժամանակավոր հիշողությունը : Տարբեր սերունդների պրոցեսորների տարբերությունը հիմնականում դրանք են :
Որքան բարձր է տակտային հաճախականությունը(Մհց) այնքան արագ է պրոցեսորի աշխատանքը : Տակտը դա հերթական իմպոիլսի սկզբից մինջև հաջորդ իմպուլսի սկիզբը ընկած ժամանակահատվածն է :
ԿԵՇ հիշողությունը դա շատ արագ աշխատող հիշողություն է , որը ինտեգրացված է պրոցեսորի մեջ : Նա կատարում է բուֆերի դեր օպերատիվ հիշողության և պրոցեսորի միջև : Որքան բարձր է այդ հիշողության չափը այնքան մեծ քանակի ինֆորմացիա է անցնում պրոցեսորի միջով : ԿԵՇ հիշողությունները լինում են 3 տիպի L1, L2 , L3 :
Կենտրոնական պրոցեսորները կարող են ունենալ մի քանի միջուկ , որոնք գտնվում են նույն կաղապարի մեջ : Մի քանի միջուկի առկայությունը հեշտացնում է պրոցեսորի կողմից միանգամից մի քանի աշխատանք կատարելու պրոցեսը : Բայց դա չի նշանակում , որ միջուկների շատանալը մեկը-մեկի ավելացնում է համակարգչի արագությունը : Որոշ խնդիրների լուծման համար լինում է նաև հակառակը : Դա կախված է նրանից , թե տվյալ խնդիրը հնարավորություն ունի մի քանի հոսքով կատարվելու , թե ոչ :
Պրոցեսորները լինում են տարբեր կարգանի : Կարգը դա ինֆորմացիայի ամենաշատ չափն է որը կարող է միանգամին մշակել պրոցեսորը : Օրինակ . եթե ռեգիստրում տեղավորվում է 2 բայթ , ապա պրոցեսորը  8×2 = 16 կարգանի է : Եթե 4 ապա 32 :
Պրոցեսորները հիմնականում արտադրվում են 2 ֆիրմաների կողմից : Intel և AMD :
Intel -ի կողմից արտադրվում է Pentium և կտրված ԿԵՇ — ով Pentium Celeron մոդելի պրոցեսորներ :
AMD — ֆիրմայի կողմից Athlon և կտրված ԿԵՇ — ով Duron մոդելներ:

Օպերատիվ հիշողության պլատա

Օպերատիվ հիշողության պլատան կարելի է անվանել նաև ժամանակավոր հիշողության պլատա:


  Օպերատիվ հիշողության պլատաները ըստ իրենց կոնստրուկցիայի և աշխատանքի արագության լինում են տարբեր և մեկը մյուսին չի փոխարինում: Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են DDR , DDR2 , DDR3 տիպի օպերատիվ հիշողության պլատաներ :

Եթե հարկ լինի համակարգչի վրա ավելի մեծ հիշողություն ունեցողօպերատիվ հիշողության պլատա դնել , հարկավոր է լինել ուշադիր:

Կոշտ սկավառակ

Կոշտ սկավառակը համակարգիչի մեջ մեծ քանակի տվյալները երկարաժամկետ պահելու միակ սարքն է:

 Կոշտ սկավառակները լինում են 3 տեսակի .
Պտտվող մագնիսական սկավառակով (ATA) և  (SATA) : Որոնք իրենց հերթին լինում են տարբեր արագությունների ըստ սկավառակի պտտման արագության : Որքան սկավառակը արագ է պտտվում այնքան արագ է աշխատում :

Եվ կրիստալների հիման վրա աշխատող (SSD) : Վերջիններս աշխատում են 15 — 20 անգամ արագ , բայց ունեն որոշ թերություններ , շատ թանկ են և ունեն աշխատանքի որոշոկի ժամանակ , որից հետո փչանում են : Տեխնոլոգիաների զարգացման հետ հնարավոր է , որ ապագայում այդ թերությունները վերանան :

Մոնիտորը , մուկը և ստեղնաշար

Մոնիտորը , մուկը և ստեղնաշարը   համակարգիչի ոչ մի պարամետրի հետ կապ չունեն :
Ցանկացած մոնիտոր , մուկ կամ ստեղնաշար կարելի է տեղադրել ցանկացած պարամետրերով համակարգիչի վրա :

 

Advertisements

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s