My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Python լեզվի ներածություն. դաս 1

1 մեկնաբանություն


Ամառային ճամբարի օրերին առաջարկում եմ առաջին քայլերն անել ծրագրավորման ոլորտում՝ սովորել Python ծրագրավորման լեզուն:

Ի՞նչ է python-ը

Phyton-ը ակտիվ զարգացող ծրագրավորման լեզու է: Արտասանվում է փայթոն, սակայն հաճախ օգտագործվում է նաև պիտոն տարբերակը: Խորհուրդ եմ տալիս ներբեռնել և օգտագործել python 3.0 տարբերակը:

Ներբեռնում

Ներբեռնելով python-ը` կներբեռնվի նաև IDLE խմբագրիչը, որը բաղկացած է երկու պատուհանից՝ խմբագրման պատուհան, որտեղ գրվում է ծրագիրը և shell պատուհանից, որտեղ ծրագիրը կատարվում է:

 

IDLE Editor

Քայլ 1. Առաջին ծրագիրը

Ինտերակտիվ ռեժիմում աշխատելու համար անհրաժեշտ ընտրել File → New File

Открытие нового окна в IDLE

բացված պատուհանում գրել հետևյալ հրամանը.

name = input("Ինչպե՞ս է ձեր անունը")
print("Ողջույն,", name)

Այնուհետև պետք է սեղմել F5 կամ IDLE Run → Run Module և կբացվի shell պատուհանը, որտեղ 
կհարցնի ձեր անունը: Գրելով ձեր անունը՝ կստանաք ողջույն Python-ից: 🙂
Շնորհավորում եմ, դուք Python-ով գրեցիք ձեր առաջին ձրագիրը: 

Քայլ 2. Նկարչություն
Pyton ծրագրի միջոցով հնարավոր է նաև զբաղվել նկարչությամբ: Օրինակ փորձեք հավաքել այս կոդը.
print("A picture of a dog...")
print(" 0____  ")
print("  ||||  ")

Python ծրագրում "-ի փոխարեն կարելի օգտագործել ... նշանը:

Քայլ 3. Տեքստերով թվաբանություն
Python-ում հնարավոր է կատարել հաշվում՝ օգտագործելով բառեր: 
Օրինակ փորձեք տպել print("Բարև" *5) հրամանը: *-ը բազմապատկման նշանն է:
screenshot
Իսկ եթե ուզում ենք բառերի միջև լինի բացատ, ընդամենը պետք է բառը գրելուց հետո դնել բացատ:

Առաջադրանք Օգտագործելով մաթեմատիկական գործողության նշաններ, գրել որևէ նախադասություն:

Օգտագործելով թվաբանությունը՝ կարելի ստեղծել հետաքրքիր մոդելներ, օրինակ՝ ալիք:
print("/\  "*10)
print("  \/"*10)
screenshot

Առաջադրանք Գրել պատկերի կոդը.
screenshot

Քայլ 3. Եկենք գրենք ծրագիր, որը կհաշվի օրինակ 2025 թվականին 
օգտագործողի տարիքը.
print("What year were you born?")
born = input()
born = int(born)
print( 2025 - born )

screenshot

Նկարների աղբյուրը՝ www.codeclubprojects.org

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

One thought on “Python լեզվի ներածություն. դաս 1

  1. Ծանուցում՝ Ամառային ճամբար | My Edu Way

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s