My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Ծրագրավորման ամառային դպրոց

Թողնել մեկնաբանություն


Նախագիծ

Երբ. հունիսի 15-հուլիսի 1, 2016թ.

Որտեղ. «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Դիմելու վերջնաժամկետ. 10 հունիս, 2016թ

Նկարագրություն

Ծրագրավորման ամառային դպրոցի նպատակն է ուսուցանել ծրագրավորման լեզուներ ծրագրավորմամբ հետաքրքրված դպրոցականներին, զարգացնել դպրոցականների տրամաբանական և ալգորիթմական մտածողությունը, ամառային արձակուրդները կազմակերպել հետաքրքիր և արդյունավետ: Ճամբարը ներառում էռոբոտաշինության, լողի, հեծանվասպորտի պարապմունքներ, կկազմակերպվեն սպորտային միջոցառումներ, ինչպես նաև ճամփորդություններ:

Ծրագիրը ներառում է՝
— Ամենօրյա ծրագրավորման լեզուների դասընթացներ՝ HTML5, CSS3, JavaScript, PHP(2-րդ փուլին)
— Ռոբոտների հետ աշխատանք. ռոբոտների կառուցում եւ ծրագրավորում, ռոբոտների գործողությունների կոդավորում, և այլն
—  Խաղեր եւ մրցույթներ
— Սպորտ՝ լող, պար, հեծանվասպորտ եւ այլ սպորտային խաղեր
— Ճամփորդություններ, քայլարշավներ:

Դասընթացավարներ

Ծրագրավորողի ակումբի սովորողներ, հրավիրյալ ծրագրավորողներ տարբեր կազմակերպություններից:

 Կարող են դիմել

Երևանի և ՀՀ տարբեր քաղաքների միջին և ավագ դպրոցի բոլոր այն սովորողները, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ, ունեն մաթեմատիկական հիմնարար գիտելիքներ:

 Դիմելու համար պետք է  լրացնել էլեկտրոնային դիմումաթերթիկը:

Ամառային դպրոցը վճարովի է, 1 օրը՝ 2000 դրամ, որն իր մեջ ներառում է 2 անգամյա սնունդը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել h.antonyan@mskh.am հասցեին կամ

զանգահարել (+374 93) 63 00 26 հեռախոսահամարին:

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s