My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Ջավասկրիպտի հիմունքներ 2

Թողնել մեկնաբանություն


Տեսական նյութ

Առաջադրանք 1.

լուծել քառակուսի հավասարում (a*x*x + b*x + c =0) ,
a,b,c պարամետրերը ներմուծել prompt-ով

արտածել x-ի արժեքները կամ “լուծում չունի” արտահայտությունը:

Առաջադրանք 2.

Տպել

  1. 1-50 բնական թվերը
  2. դրանց գումարը

Առաջադրանք 3.

Տպել

  1. 3-ից 50 միջակայքում ընկած բոլոր բնական զույգ թվերը
  2. դրանց գումարը

Առաջադրանք 4.

Տպել 1-ից 100 միջակայքում ընկած բոլոր այն բնական թվերը, որոնք բաժանվում են 3-ի առանց մնացորդ։

Առաջադրանք 5.

Տպել  ներմուծված թվի ֆակտորիալը:

Առաջադրանք 5.

Գրել ծրագիր, որը առաջարկում է օգտատիրոջը գուշակել 1-ից 5 միջակայքում ընկած թիվը։ Թիվը նախօրոք  գրված է ծրագրի մեջ։

Եթե թիվը միջակայքից դուրս է

  1. արտածվում է “Ներմուծված թիվը միջակայքից դուրս է”
  2. արտածվում է “Փորձեք նորից”
  3. կրկին ցուցադրվում է ներմուծման պատուհանը

Եթե օգտատերը չի գտնում թիվը,  նույնպես պիտի տեսնի հաղորդագրություն «չգուշակեցիր» և նորից ներմուծման պատուհան։

Ներմուծման պատուհանները պիտի հայտնվեն այնքան ժամանակ քանի դեռ ճիշտ պատասխանը չի գտնվել:

Առաջադրանք 6.

Ներմուծել երկու թիվ 10-ից 30 միջակայքում, տպել դրանց միջև ընկած բոլոր բնական թվերը, հակադարձ հաջորդականությամբ, օրինակ եթե ներմուծվել են 5 և 21 ապա պիտի տպվի

21 20 19 ….. 7 6 5

Ներմուծման ընթացքում կատարել ստուգում, եթե թվերը 10-ից 30 միջակայքում չեն, ասել , որ ներմուծված թվերը չեն համապատասխանում պայմաններին և առաջարկել նորից ներմուծել թվերը:

Առաջադրանք 7.

Պարզել, այդյո՞ք ներմուծված թիվը պարզ թիվ է։

Առաջադրանք 8.

Տպել բոլոր պարզ թվերը, որոնք ընկած են 0-ից  ներմուծված թիվը ընկած միջակայքում։

Օրինակ ներմուծված է 20

պիտի արտածվեն հետևյալ թվերը

2,3,5,7,11,13,17,19

Առաջադրանք 9.

Արտածել ֆիբոնաչիի թվերը մինջև n-րդ անդամը։

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, 377, 610, 987, 1597, 2584, 4181, 6765, 10946, …

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s