My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Զարգացման ծրագիր

Թողնել մեկնաբանություն


Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ բնականաբար պետք է փոխվեն նաև դասընթացների ծրագրերը, դասավանդման մեթոդները, ուսուցման միջավայրն ու գործիքները: Այսինքն ցանկացած դասընթացի զարգացման ծրագիր մեջ պետք է ներառի զարգացման հետևյալ ուղղությունները՝

  • օգտագործվող գործիքների զարգացում,
  • ուսուցման միջավայրի զարգացում,
  • դասընթացի ծրագրի զարգացում
  • ուսուցման մեթոդներրի զարգացում:

Ուսուցման գործիքներն առաջիկա երեք տարվա համար դժվար է կանխատեսել, որովհետև այսօր օգտագործում ենք համակարգիչ, պլանշետ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, վաղը դրանց կարող են փոխարինել ավելի արդյունավետ  գործիքներ, որոնք այսօր չենք էլ պատկերացնում: Իսկ առկա գործիքների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է անընդհատ հետևել ծրագրային զարգացումներին, աշխարհում տեղի ունեցող կրթական զարգացումներին:

Ուսուցման միջավայրը նույնպես անկանխատեսելի է, կարող է այն ունենալ աներևակայելի զարգացումներ: Այսօրվա դրությամբ  ուսումնական միջավայր են առկա և առցանց միջավայրերը:

Մաթեմատիկա դասընթացը չնայած, որ ճշգրիտ է, այնուամենայնիվ տեղեկատվական տեխնոլոգիաների  զարգացումը չէր կարող չանդրադառնալ դրանց վրա: Դասընթացի զարգացում տեսնում եմ դասընթացի համատեղումը ինֆորմատիկայի, ծրագրավորման հետ: Այսինքն սովորողը պետք է ոչ թե տեխնիկական աշխատանք կատարի վարժությունները 10, 20 անգամ գրելով, այլ տվյալ թեմայի ծրագիրը գրի, որը հնարավորություն կտա թեման ավելի հիմնավոր յուրացնել, ծարգացնել տրամաբանական մտածողությունը և ի վերջո տեխնիկական աշխատանքը կատարել ուղղակի մեքենայով: Այդ նպատատով նախատեսում եմ կազմակերպել հետևյալ նախագծերը.

  • Նոր համակարգչային ծրագրերի փնտրում, օգտագործում. երկարաժամկետ:
  • Տրամաբանությունը զարգացնող խաղերի, մրցույթների, ֆլեշմոբերի կազմակերպում. երկարաժամկետ:
  • Մաթեմատիկական խնդիրների ալգորիթմական մշակում. երկրաժամկետ:
  • Մաթեմատիկա, ինֆորմատիկա դասընթացների համակցում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s