My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Ջավասկրիպտի հիմունքներ

Թողնել մեկնաբանություն


3.02.16թ

Տեսական նյութ

Առաջադրանքներ.

Սահմանել  չորս փոփոխական։ Երկուսը թվային տիպի, երկուսը տեքստային։ Փոփոխականներին վերագրել ցանկացած արժեքներ։

Առաջադրանք 2. Արտածել document.write-ի օգնությամբ

  1. թվային փոփոխականների գումարը
  2. տեքստային փոփոխականներից կազմված միասնական տեքստ
  3. տեքստային փոփոխականներից կազմված միասնական տեքստ և վերջում թվային փոփախականների գումարը
  4. թվային առաջին փոփոխականին +1
  5.  թվային փոփոխականների տարբերությունը
  6. թվային փոփոխականների բաժանման մնացորդը
  7. թվային փոփոխականների անհավասարության ստուգման արդյունքը
  8. թվային փոփոխականների հավասարության ստուգման արդյունքը
  9. տեքստային փոփոխականների անհավասարության ստուգման արդյունքը
  10. տեքստային և թվային փոփոխականի հավասարության ստուգման արդյունքը
  11. առաջին թվային փոփոխականի տիպը
  12. առաջին տեքստային փոփոխականի տիպը

Առաջադրանք 2. Օգտատիրոջը առաջարկել գրել իր անունը (prompt հրամանի միջոցով)

ա) արտածել Բարև + “անուն” տողը

օրինակ

ներմուծվում է “Վարդան”

alert-ը վերադարձնում է “Բարև Վարդան”

բ) Ներմուծել երկու թիվ, արտածել դրանց՝

ա․ գումարը
բ․ արտադրյալը
գ․ քանորդը
դ․ բաժանման մնացորդը

Առաջադրանք 3. երկու թվի առավելագույնը և գումարը  

ներմուծել երկու թիվ (prompt հրամանի միջոցով)

  1.  արտածել դրանցից առավելագույնը
  2.  արտածել դրանց գումարը

Առաջադրանք 4. երեք թվի դասավորություն և դրանց նվազագույնը

ներմուծել երեք թիվ (prompt հրամանի միջոցով)

  1. արտածել դրանցից նվազագույնը
  2. արտածել այդ թվերը մեկ պատուհանով, ըստ նվազման կարգի

օրինակ

ներմուծվել են 56, 6, 25 թվերը

alert-ի պատուհանում պիտի գրված լինի 56,25,6

Առաջադրանք 5.  «Ռեստորանի մենյու»
Ներմուծել “պիցա”, “ապուր”, “պաղպաղակ”, “սուրճ” արժեքներից որևէ մեկը

արտածել ներմուծված ապրանքի գինը

եթե ներմուծված է այլ ապրանք, արտածել “այդպիսի ապրանք չունենք” արտահայտությունը։

Խնդիրը լուծել երկու եղանակով։

  • օգտագործելով if … else կառուցվածնքները
  • օգտագործելով switch կառուցվածքը

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s