My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Առցանց ուսուցում

Մեկնաբանություններ (48)


11-15 հունվար, 2016

Սիրելի սովորողներ, այս մեկ շաբաթը առաջարկում եմ առցանց աշխատել հետևյալ կերպ. այս նյութի կարծիքներ բաժնում յուրաքանչյուրս առաջարկում ենք հետաքրքրաշարժ խնդիրներ և միասին փորձում ենք լուծել այդ խնդիրները: Ես առաջարկում եմ այսպիսի խնդիրներ.Առաջադրանքներ

Միջին դպրոց (7.2. 7.3 դասարաններ)

  1.  5 հատ շոկոլադն ավելի թանկ է, քան 6 հատ կոնֆետը: Ի՞նչն է ավելի թանկ, 6 հատ շոկոլադը, թե՞ 7 հատ կոնֆետը:
  2. Մոգական քառակուսու մեջ տողով, սյունով և անկյունագծով թվերի գումարը նույնն է: Լրացնել դատարկ վանդակները.

aplusclickmagicsquare

3. Գտնել օրինաչափությունը և լրացնել դատարկ վանդակը:

10671

4. Դասարանում տղաների քանակը 36%-ով ավելի է աղջիկների քանակից: Պարզել, թե ամենաքիչը քանի՞ աշակերտ կա դասարանում:

5. Շախմատի մրցաշարին մասնակցեցին 8 շախմատիստ, որի ընթացքում բոլոր մասնակիցներն իրար հետ խաղացին մեկական անգամ: Պարզել, թե ընդհանուր առմամբ քանի՞ խաղ խաղացվեց մրցաշարի ընթացքում: Բոլորով միասին քանի՞ միավոր վաստակեցին բոլոր շախմատիստները:

Ավագ դպրոց (9.1, 9.2, 11-րդ դասարաններ)

  1. Եթե երկնիշ թվի ձախից կցագրենք 11 իսկ աջից 55, ապա կստացվի սկզբնական թվից 2525 անգամ մեծ թիվ: Գտնել երկնիշ թիվը:
  2. Եթե երկնիշ թիվը բազմապատկենք 9-ով, ապա ստացված թվի թվանշանների գումարը կլինի հավասար այդ երկնիշ թվի թվանշանների գումարին: Գտնել այդպիսի թվերի քանակը:
  3. Գտնել X-ը.

aplusclickrectangle3

4. Գտնել շառավիղը.

2031

5. Խաչիկն ու Վաչիկը համակարգչային խաղեր են խաղում: Պարզվեց, որ առաջին խաղը խաղալուց Խաչիկի վաստակած միավորների միջին թվաբանականը ավելի մեծ է, քան այդ նույն խաղը խաղալիս Վաչիկի վաստակած միավորների միջին թվաբանականը: Նույն բանը տեղի ունի երկրորդ խաղում նրանց վաստակած միավորների միջին թվաբանականների հետ: Երկու խաղերի արդյունքները վերլուծելիս պարզվեց, որ Վաչիկի վաստակած միավորների միջին թվաբանականը գերազանցում է Խաչիկի վաստակած միավորների միջին թվաբանականից: Ինչպե՞ս կարող է այդպես պատահել:

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

48 thoughts on “Առցանց ուսուցում

  1. 1)6 հատ շոկոլադ
    2)4 15 14 1, 16 3 2 14
    5)56 խաղ

  2. Արսեն ջան, 5-րդ խնդրի պատասխանը սխալ ես ստացել, նորից փորձիր: Եվ սպասում ենք՝ դու ինչ խնդիր կառաջարկես 🙂

  3. 1/ 6 հատ շոկոլադ
    2/ 16 3 2 13
    5 10 11 8
    9 6 7 12
    4 15 14 1
    3/ 16
    5/40 խաղ

  4. 1/ 6 հատ շոկոլադ
    2/ 16 3 2 13
    5 10 11 8
    9 6 7 12
    4 15 14 1
    3/ 16
    5/40 խաղ

  5. 1)6 հատ շոկոլադ
    3)16

  6. 1.6 հատ շոկոլադը
    2.
    |16|3|2|13|
    ——————
    |5|10|11|8|
    ——————
    |9|6|7|12|
    ——————
    |4|15|14|1|
    3.16
    4.25 աշակերտ(8 աղջիկ,17 տղա)
    5.28 խաղ

    Իմ խնդիրը
    Վիշապն ունի 5 գլուխ: Ամեն անգամ գլուխներից որևէ մեկը կտրելուց հետո առաջանում է 5 նոր գլուխ: Եթե մեկը մյուսի հետևից կտրենք վիշապի 6 գլուխ, քանի՞ գլուխ կունենա վիշապը:

  7. 1.6 հատ շոկոլադ
    2. 16, 14, 15, 14
    3.16
    0+7=7
    7+2=9
    2+4=6
    4+12=16
    12+6=18
    6+3=9

    4.?
    5.7×7=49խաղ
    Մարինե Ասատրյան

  8. Արմինեն ու Սոնան քույրեր են:Նրանցից մեկը սիրում է ջութակ նվագել, իսկ մյուսը՝ նկարել:Հայտի է, որ Սոնան չի կարողանում որևէ երաժշտական գործիք նվաքել:Ի՞նչ է սիրում Արմինեն:

    Մարիամը ավելի բարձրահասակ է, քան Լիլիթը:Լիլիթը Նարեից բարձրահասակ է: Ո՞վ է ամենացածրահասակը:

    Միլենա Թորոսյան

  9. 1.6շոկոլադ։
    2․4 15 14 1, 16 3 2 14։
    3․16։
    4․59 աշակերտ։
    5․28խաղ։
    6․Արմինեն ջութակ է սիրում։
    7․Լիլիթը ավելի բարձրահասակ է։

  10. 1)6շոկոլադ
    2)16, 14, 15, 14
    3) 16
    5) 7×7=49խաղ

  11. 1.6 շոկոլադ
    2.17+10+7+1=35 (անկյունագիծ)
    4+6+11+14=35
    4+1+15+15=35 (տող)
    3+2+20+10=35
    8+12+1+14=35 (սյուն)
    5+9+4+17=35
    3.16
    4.25

    Մարկոսյան Միլենա

  12. 1.Արմինեն սիրում է ջութակ նվագել
    2.Մայրամը

  13. 1.113,625
    Պատ.՝ երկնիշ թիվն է 36:

    2.90*9=10
    810=8+1+0=9
    90=9+0=9
    Պատ.՝ 90:

    3.6+6+15+x=40
    27+x=40
    x=13
    Պատ.՝13m2

    4.(3+4-5):2=1սմ
    Պատ.՝R=1սմ
    Գոռ Զախարյան 9.2 դասարան

  14. 1. Այդպիսի երկնիշ թիվ չկա, որովհետև երբ երկնիշ թվին ձախից կցագրում ենք 11, իսկ աջից 55 և այդ թիվը բաժանում ենք 2525 ստացվում է 40-50 մի թիվ, հետևաբար երկնիշ թիվը նույնպես պետք է լինի 40-50ը, բայց ոչ մի այդպիսի թվի դեպքում չի ստացվում:
    2. 5 հատ (18, 27, 36, 45, 90(իդեպ այս թվերը 9-ի բազմապատիկներ են և նրանց թվանշանների գումարը 9 է, իսկ 54, 63, 72, 81 թվերը բազմապատկելիս 9-ի ստացված թվեր թվաշանների գուամրը 18 է, իսկ 1+8=9 եթե դա էլ հաշվի առնենք ապա այդ թվեր քանկը 9 է)):
    3. 10մ քառ
    4. 1

  15. 1) 6հատ շոկոլադ
    2)4,15,14,1
    16,3,2,14
    3)16
    4)?
    5)49

  16. Ես լուծել եմ Միլենայի խնդիրները:

    Արմինեն ու Սոնան քույրեր են:Նրանցից մեկը սիրում է ջութակ նվագել, իսկ մյուսը՝ նկարել:Հայտի է, որ Սոնան չի կարողանում որևէ երաժշտական գործիք նվաքել:Ի՞նչ է սիրում Արմինեն:

    Պատ.՝ Արմինեն սիրում է ջութակ նվագել:

    Մարիամը ավելի բարձրահասակ է, քան Լիլիթը:Լիլիթը Նարեից բարձրահասակ է: Ո՞վ է ամենացածրահասակը:

    Պատ.՝ Ամենացածրահասակը Նարեն է:

    Ես էլ եմ ցանկանում առաջարկել 3 խնդիր:

    1.Երբ հայրը 33 տարեկան էր, տղան 7 տարեկան էր: Այժմ հայրը տղայից մեծ է երկու անգամ:
    Տղան քանի՞ տարեկան է:

    2. Երկու հայր են, երկու որդի: Ընդամենը երեք հոգի են: Հնարավո՞ է, թե ոչ:

    3.Գայլը, գառն ու խոտը դու պետք է անցկացնես գետի մյուս ափը: Նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է տեղավորվել: Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ` խոտ:

    Հարգանքներով՝ Դանիելյան Յուրի
    7. 3 դասարան

  17. 1)
    Պատ.՝6 հատ Շոկոլադը
    2)Մոգական քառակուսու մեջ տողով, սյունով և անկյունագծով թվերի գումարը նույնն է: Լրացնել դատարկ վանդակները.
    Պատ՝ 16
    3)
    Պատ.՝?=16
    4)
    Պատ.`32աղջիկ, 68տղա
    5)
    Խաղացին իրար հետ 28 անգամ
    Միավորներ հավաքեցին 14 հատ
    Բոյախչյան Սեգեյ, 7.3 դասարան

  18. Ծառի վրա երկու թռչուն են նստած եւ տարբեր կողմ են նայում,մեկը՝ արևելք, մյուսը՝ արևմուտք: Նրանցից մեկն ասում է.
    «Քո թևերը կեղտոտ են», մյուսը պատասխանում է.
    «Իսկ քո պոչը կեղտոտված է»:
    Ինչպե՞ս են նրանք տեսնում միմյանցաղտոտվածությունը, եթե հակառակ ուղղությամբ են նայում:
    Ա. Նրանք միմյանց են նայում
    Բ. Նրանք միմյանց չեն տեսնում, պարզապես փորձում են զրուցել
    Գ. Նրանք միմյանց վրա կեղտ են տեսել մինչ այն, երբ սկսել են տարբեր ուղղություններով նայել
    2. Ի՞նչն են դիտում փակ աչքերով:
    Ա. Սարսափ ֆիլմեր
    Բ. Ներկայացում
    Գ. Երազ
    3. Քանի՞ ելակ կարող է մտնել ափսեի մեջ:
    Ա. Ոչ մի (քանի որ այն հարկավոր է դնել ափսեի մեջ)
    Բ. 30.
    Գ. 100.
    4. Տարածություն չափելիս ո՞ր նոտաներից կարելի է օգտվել:
    Ա. Ոչ մի
    Բ. Մի-լյա-մի
    Գ. Սո-լյա-մի
    5.Ի՞նչ պետք է անել` ծառից ձյուղ պոկելու և դրա վրա նստած ագռավին չվախեցնելու համար:
    Ա. Սպասել, մինչեւ ագռավը քնի
    Բ. Փորձել պատկերել ագռավին եւ պոկել ճյուղը
    Գ. Կտրել ճյուղը, երբ ագռավը թռչի ծառի վրայից:
    Աննա Ստեփանյան, 7.2 դասարան

  19. 1) Ա. Նրանք միմյանց են նայում 2)Գ. Երազ 3)Ա. Ոչ մի (քանի որ այն հարկավոր է դնել ափսեի մեջ) 4)Բ. Մի-լյա-մի 5)Բ. Փորձել պատկերել ագռավին եւ պոկել ճյուղը

  20. 86 մ կտավը բաժանեցեք 2 այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի:

    2) Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8 միավորով մեծ կլինի: Գտեք անհայտ թիվը

    3) Երեք ծառայող 9510 դր. Ստացան: Եթե առաըինը 410 դրամով պակաս ստանար, երկրորդը՝250-ով ավելի, իսկ երրորդը՝680-ով պակաս, բոլորը հավասար վարձատրված կլինեին: Յուրաքանչյուրն ինչքան ստացավ:

    4) Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է: Ամեն մառանում քանի շիշ գինի կա:

    5) Աշակերտն աշխարհգագրության ուսուցիչին հարցրեց, թե ինչքան է Արարատ լեռան բարձրությունը: Ոսուցիչը պատասխանեց, որ եթե Արարատի բարձրությունից 18 ֆուտ (ոտնաչաք) հանենք և ստացախը 169 անգամ փոգրացնենք, 100 ֆուտ կստացվի: Արարատ լեռան բարձրությունը քանի ֆուտ է:

    6) Եթե ունեցածս փողը կրկնապատեմ և 6 դր. Ավելացնեմ, 40 դր. Կստացվի: Ինչքան փող ունեմ:

    7) Արկղիկում ինչ-որ քանակի գրիչ կար: Երբ դրանց նույնքան գրիչ ավելացրին, հետո էլի 17-ը, արկղիկում 75 գրիչ եղավ: Արկղիկում սկզբում քանի գրիչ կար:
    Էմանուել Հարությունյան, 7.2 դասարան

  21. 1)6 հատ շոկոլադը ավելի թանկ է, քան 7 հատ կոնֆետը

    2)16 3 2 13
    5 10 11 8
    9 6 7 12
    4 15 14 1

    3)0 7 2 4 12 6 3
    7 9 6 36 18 9

    5)56 խաղ, 28 միավոր

  22. Խնդրի պայմանից անմիջապես ստացվում է, որ 1 հատ շոկոլադը թանկ է 1 հատ կոնֆետից, այսինքն.
    5 հատ շոկոլադն ավելի թանկ է, քան 6 հատ կոնֆետը
    5 հատ շոկոլադն ավելի թանկ է, քան 6 հատ կոնֆետը: Ի՞նչն է ավելի թանկ, 6 հատ շոկոլադը, թե՞ 7 հատ կոնֆետը:
    Պատասխան՝ 6 հատ շոկոլադը

    Դասարանում տղաների քանակը 36%-ով ավելի է աղջիկների քանակից: Պարզել, թե ամենաքիչը քանի՞ աշակերտ կա դասարանում:
    Պատասխան 59

    Շախմատի մրցաշարին մասնակցեցին 8 շախմատիստ, որի ընթացքում բոլոր մասնակիցներն իրար հետ խաղացին մեկական անգամ: Պարզել, թե ընդհանուր առմամբ քանի՞ խաղ խաղացվեց մրցաշարի ընթացքում: Բոլորով միասին քանի՞ միավոր վաստակեցին բոլոր շախմատիստները:
    Պատասխան՝ 28
    Սահակյան Լևոն, 7.3 դասարան

  23. 1. Այդպիսի երկնիշ թիվ գոյություն չունի:
    2. 5 հատ` 18, 27, 36, 45, 90:
    3. 10մ քառակուսի
    4. R=1

    Ներողություն, որ այսքան ուշ պատասխանեցի:

  24. 1.Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ:
    2.Ո՞ր 4 տառանոց բառն է, որ Հայաստանի բոլոր դպրոցականները գրում են սխալ:
    3.Երեկ այն չկար, իսկ վաղը չի լինելու: Ինչի՞ մասին է խոսքը
    4.Տիկին Արփինեն ընտանի կենդանիներ է պահում: Նրա բոլոր կենդանիները, բացի 2-ից շներ ն, բոլորը, բացի 2-ից՝ կատուներ, և բոլորը, բացի 2-ից թութակներ: Յուրաքանչյուր կենդանուց որքա՞ն ունի տիկին Արմինեն:

  25. 1. Այդպիսի թիվ գոյություն չունի:
    2. 5 թիվ (18, 27, 36, 45, 90):
    3. 10 քառ. մ:
    4. r=1
    5. Ենթադրենք, որ առաջին խաղում Վաչիկը վաստակել է 2, իսկ Խաչիկը 3, 4, 5 միավոր: Երկրորդ խաղում Վաչիկը վաստակել է 17, 18, 19 միավոր, իսկ Խաչիկը՝ 20: Արդյունքում ստացվում է, որ Վաչիկը երկու խաղի ընթացքում վաստակած միավորների միջինը (14 միավոր) մեծ է Խաչիկինից (8 միովոր):

  26. Ծանուցում՝ Առցանց դասերի փաթեթ | Նազուկ և ընտանիք

  27. 1) 6 հատ շոկոլադը
    2) 16 3 2 13
    5 10 11 8
    9 6 7 12
    4 15 14 1
    3 ) 16
    4) 25 աշակերտ 17 տղա 8 աղջիկ
    5) 28 խաղ

  28. Միլենաի առաջարկաց խնդիրներից

    1) Արմինեն սիրում է ջութակ նվագել
    2) Ամենացածրահասակը Նարեն է
    3) ?

  29. 1. 6 շոկոլադ

    2. 16,3,2,13
    5,10,11,8
    9,6,7,12
    4,15,14,1

    3. 16

    5)28 խաղ

  30. Ծանուցում՝ 1-ին կիսամյակի ամփոփում | My Edu Way

  31. Ծանուցում՝ Առցանց ուսուցումը` կրթական առաջընթաց | Սոֆյա Այվազյան

  32. Ծանուցում՝ January School of Online-Distant Education in “Mkhitar Sebastatsi” Educomplex | Սոֆյա Այվազյան

  33. Ծանուցում՝ January School of Online-Distant Education in “Mkhitar Sebastatsi” Educomplex – Alternative Pedagogy

  34. Ծանուցում՝ Իմ հավաքը. հավաքից հավաք | My Edu Way

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s