My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Ընտրությամբ գործունեություն 22

Թողնել մեկնաբանություն


1. Գտնել 122•6•56•456•3456•23456•123456 + 93•67•23•85 — 36•63 թվի վերջին թվանշանը:

1) 1

2) 7

3) 8

4) 9

2. Արշավորդը Երևանից քայլելով մեկնեց Դելի՝ օրական անցնելով 40կմ ճանապարհ: Երկու օր անց Երևանից նույն ուղղությամբ ուղևորվեց նրա ընկերը՝ օրական կտրելով 46կմ ճանապարհ: Պարզել, թե առաջինի ճանապարհ ընկնելուց հետո որերո՞րդ օրվա ընթացքում ընկերները կհանդիպեն:

1) 13

2) 14

3) 15

4) 16

3. 2014 հատ բնական թվերի գումարը հավասար է 2015-ի: Որքա՞ն է այդ թվերի արտադրյալը:

1) 1

2) 2

3) 4

4) հնարավոր չէ միարժեքորեն ասել

4. A քաղաքից B քաղաք տանում է 4 ճանապարհ, իսկ B քաղաքից դեպի C քաղաք 5՝ ճանապարհ: Քանի՞ հնարավոր երթուղի կա A-ից C քաղաք հասնելու, անցնելով B քաղաքի միջով:

5. Դասարանի աշակերտները կանգնած էին շարքով, ամեն շարքում երկու աշակերտ: Աշակերտներից մեկն իր առջև հաշվեց 7 շարք, իսկ շրջվելով իր հետևում հաշվեց 4 շարք: Քանի՞ աշակերտ կա դասարանում:

6. Քանի՞ հատ եռանիշ կենտ թիվ կա:

7. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց երկրորդ թվանշանը մեծ է առաջինից:

8. Մարթան ու Արամը միասին ունեն 15 խնձոր, Արամն ու Աննան միասին ունեն 18 խնձոր, իսկ Աննան ու Մարթան՝ 13: Քանի՞ խնձոր ունեն երեքը միասին:

9. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:

1) 22

2) 10

3) 18

4) 20

10. Վերելակը 1-ին հարկից 6-րդ հարկ բարձրանում է 30 վայրկյանում: Քանի՞ վայրկյանում վերելակը կբարձրանա 1-ին հարկից 3-րդ հարկ:

1) 12

2) 15

3) 18

4) 10:

2015 թ-ի դպրոցական օլիմպիադայի խնդիրներ:

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s