My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Մեդիագրագիտության դասընթաց

1 մեկնաբանություն


10556221_10152618515457008_5361216639582956548_n

Մարտի 23-26, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, վերլուծելու, մեդիայից օգտվելու հմտությունն է, որ օգնում է ավելի գրագետ մեդիա սպառող լինել ու կողմնորոշվել ինֆորմացիոն հոսքերում:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան մեդիայի աշխատանքի սկզբունքներին, էթիկական ու օրենսդրական կարգավորումներին, ձեռք կբերեն տեղեկատվական մանիպուլյացիաները տարբերելու, տեղեկությունը քննադատաբար վերլուծելու հմտություններ, որն էլ կփոխանցեն իրենց սաներին:

Ծրագրում հետևյալ թեմաները՝

  • Մեդիայի կենսագրությունը
  • Մեդիայի ազատությունն ու սահմանները
  • Ձայնը եւ մեդիան
  •  Պատկերը եւ մեդիան
  • Նոր մեդիա

Օր առաջին

Մարտի 25, 10:30-11:30

  1. Մեդիայի պատմությունն ու ներկա դաշտը:
  2. Գործնական աշխատանք. լուրի պատրաստում տարբեր լրատվամիջոցների համար:
  3. Խոսքի ազատություն հասկացությունը պատմության մեջ, տեղեկատվության ազատություն:

Օր երկրորդ

Մարտի 26, 10:30-11:30

  1. Ի՞նչ է ռադիոն, ինչպես է աշխատում,ձայնի նշանակությունը ռադիոյում:
  2. Գործնական աշխատանք. ձայնագրությունների պատրաստում:
  3. Տեսողական խաբկանքը, իրականության վերարտադրությունը էկրանին, ինչի՞ն ուշադրություն դարձնել տեսանյութեր դիտելիս:
  4. Հեռուստանախագծի ստեղծում:

Օր երրորդ

Մարտի 27, 10:30-11:30

  1. Ինտերնետի պատմությունը, ներկա զարգացումները:
  2. Ինչի՞ց զգուշանալ ինտերնետում, ինտերնետի հնարավորությունները, քաղաքացիական մեդիա:
  3. Օնլայն մեդիա, ինչպես է այն աշխատում:
  4. Օնլայն բովանդակության ստեղծում:

Նկարի, նյութերի աղբյուրը՝ http://www.media.am

Հեղինակ՝ Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

1 thoughts on “Մեդիագրագիտության դասընթաց

  1. Ծանուցում՝ Դասավանդողների գարնանային դպրոց. Մարտի 23 – 27, Նախագիծ | Մանկավարժության կենտրոն

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.