My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Արված աշխատանքներ


Մարտ

Մարտի 2-ին՝ աշխատանք Արևելյան դպրոց-պարտեզի դասավանդող Լուսինե Հարությունյանի հետ. google-ի հարթակը որպես ֆլեշմոբյան ուսումնական գործիք:

Մարտի 6-ին՝ Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի մասին քննարկում կլոր-սեղանին մասնակցություն:

Մարտի 14-ին՝ ՏՏ հոլդինգի, տեխնիկական ստեղծագործության նախագծային խմբի սեմինար-պարապմունք:

Մարտի 19-23-ը նախագծային շաբաթվա ընթացքում սովորող-սովորեցնող նախագծով ՏՏ հոլդինգում ավագ դպրոցի սովորողները իրենց ՏՏ հմտությունները փոխանցել են Արևելյան դպրոց-պարտեզի, Արևմտյան դպրոց-պարտեզի և Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների մի խումբ սովորողների:

Մարտի 16-ին Ավագ դպրոցից և Քոլեջից 5 սովորողների հետ Հայաստանի Պոլիտեխնիական համալսարանում մասնակցել ենք «Սուպեր կուրս» ծրագրավորման դասընթացին:

Մարտի 23-ին «Տեխնովացիա 2018» նախագծի աշխատանքների շարունակում, նախագծի մասնակից սովորողների հետ միասին մասնակցել ենք Code 7, Pitch 1 դասընթացներին Կրթության ազգային ինստիտուտում:

Մարտի 26-29-ը կազմակերպվել է ՏՏ ճամբար, որին մասնակցել են 3 սովորող, 13 ուսուցիչ: Ներկայացվել է պրեզենտացիաներ պատրաստելու սկզբունքները, օգտակար առցանց ուսումնական գործիքներ, google-ի հնարավորությունները, մոնտաժային ծրագրեր: 

Ամբողջ մարտ ամսին՝ «Տեխնովացիա 2018» նախագծի աշխատանքների շարունակում, բջջային հավելվածի պատրաստում:

Նոյեմբեր

Նոյեմբերի 8-ի սեմինար-պարապմունքին քննարկվել, հստակեցվել է նոյեմբերի 13-17-ի նախագծային ուսուցման ստուգատեսի ժամանակ մասնախմբի անդամների նախագծերը:

Նոյեմբերի 12-ին, 19-ին՝ մանկավարժական և մասնագիտական հարցերի շուրջ քննարկում Արևելյան դպրոց-պարտեզի մաթեմատիկայի նոր դասավանդող Սաթենիկ Թորոսյանի հետ:

Նոյեմբերի 22-ին՝ մանկավարժական սեմինար պարապմունք. ՏՀՏ հմտությունների զարգացում:

Նոյեմբերի 23-ին դասալսում Սաթենիկ Թորոսյանի մոտ:

Մինչև նոյեմբերի 28-ը՝ դեկտեմբերյան նախագծերի մշակում, քննարկում:

Advertisements